Հայկազ Երանոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Երանոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկազ Երանոսյան
Ծնվել էսեպտեմբերի 26, 1923(1923-09-26)
ԾննդավայրՂոնախղռան, Շիրակի մարզ, Հայաստան
Մահացել է2020
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտությունթատերագետ
Պարգևներ և
մրցանակներ

Հայկազ Լևոնի Երանոսյան (սեպտեմբերի 26, 1923(1923-09-26), Ղոնախղռան, Շիրակի մարզ, Հայաստան - 2020, Երևան, Հայաստան), հայ թատերագետ, արվեստաբան։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2010)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկազ Երանոսյանը ծնվել է 1923 թվականին, Ախուրյանի շրջանի Շիրակ գյուղում։ 1938 թվականից որպես սկսնակ դերասան աշխատել է Լենինականի թատրոնում։ 1941 թվականին ավարտել է Լենինականի № 51 դպրոցը, վեց ամիս սովորել է Թիֆլիսի հրետանային ուսումնարանում։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1944-1949 թվականներին սովորել է Երևանի թատերական ինստիտուտի թատերագիտական բաժնում։ 1949-1951 թվականներին Հայաստանի արվեստի գործերի վարչությունում եղել է խաղացանկային բաժնի վարիչ, 1951-1953 թվականներին ղեկավարել է ժողովրդական ստեղծագործության հանրապետական տան աշխատանքները։ 1954-1970 թվականներին եղել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային, Երևանի պատանի հանդիսատեսի, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնների տնօրենը։ 1970-1980 թվականներին եղել է ՀՀ մշակույթի նախարարության «Կուլտուր-լուսավորական աշխատանք» ամսագրի գլխավոր խմբագիրը, 1980-1988 թվականներին՝ ՀԽՍՀ մշակույթի նախարարության գլխավոր խմբագիր։ 1988-2008 թվականներին եղել է Հայաստանի թատերական գործիչների միության Դերասանի տան տնօրենը, միաժամանակ՝ «Հայ թատրոնի պատմություն» է դասավանդել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ Հեղինակ է մենագրությունների, ավելի քան 100 թատերական հոդվածների, ուսումնասիրությունների, անվանի թատերական գործիչներին նվիրված գրքույկների[1][2][3]։

Մենագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Վարդան Աճեմյան», 1977
  • «Ալեքսանդր Արաքսմանյանի դրամատուրգիան», 1981
  • «Էջմիածնի ժողովրդական թատրոնը» (հայերեն, անգլերեն, ռուսերեն), 1985
  • «Երվանդ Ղազանչյան», 1987
  • «Ժենյա Ներսիսյան», 2009
  • «Մեր պատանեկության թատրոնը» (2010, նվիրված Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի 80-ամյակին)
  • «Սուրեն Սուրենյան», 2012
  • «Մհեր Մկրտչյան», 2013

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, 2010 թ.[4]
  • ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ, 2013 թ.
  • «Հայրենական Մեծ պատերազմի 1-ին աստիճանի շքանշան»
  • «Կարմիր աստղի» շքանշան
  • «Հայրենիքի պաշտպան» շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Baghdasaryan, Aram. «AV Production - Հայկազ Երանոսյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 26-ին.
  2. «Айказ Ераносян о театре и Великой Отечественной войне». 2016 թ․ հուլիսի 25. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 26-ին.
  3. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան
  4. «Հանրապետության տոնի առթիվ ՀՀ պատվավոր կոչումներ են շնորհվել մի շարք անձանց». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 26-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկազ Երանոսյան» հոդվածին։