Պետրոս Հայկազունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հայկազունի Պետրոսից)
Պետրոս Հայկազունի
Ծնվել է1839[1]
ԾննդավայրԳյումրի[1]
Մահացել է1927[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունհասարակական գործիչ և ուսուցիչ
ԱնդամությունԲարենպատակ ընկերություն[1]

Պետրոս Հայկազունի (Հայկազյան[2]) (1839[1], Գյումրի[1] - 1927[1]), հայ հասարակական-քաղաքական, մշակութային գործիչ, մանկավարժ։ Բարենպատակ ընկերության հիմնադիրներից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթությունը ստացել է ծննդավայր Ալեքսանդրապոլում, սովորել հոգևոր դպրոցում։

1860-ական թվականների սկզբներից մասնակցել է կրթասիրական ընկերությունների աշխատանքներին, աշխատակցել «Մեղու Հայաստանի», «Արարատ» պարբերականներին։

Համագործակցել է Արսեն Կրիտյանին` Բարենպատակ անլեգալ ընկերության կազմակերպման աշխատանքներում. եղել է այդ ընկերության գործուն անդամներից[2]։ Հակացարական գործունեության համար 1860-1870 թվականների ընթացքում բազմիցս բանտարկվել է։

Նոր դպրոցի և մանկավարժության ջատագով էր։ Ղազարոս Աղայանի հետ պայքարել է հայկական դպրոցների ուսուցման հետամնաց, հակամանկավարժական մեթոդների դեմ՝ դրվատելով Խաչատուր Աբովյանի, Ստեփանոս Նազարյանի, Միքայել Նալբանդյանի առաջավոր գաղափարները։

Նպաստել է Ալեքսանդրապոլի դպրոցների բարեկարգմանը, իգական դպրոց հիմնադրելու գործին։

Ճանապարհորդել է Արևմտյան Հայաստանում, նյութեր հավաքել արևմտահայերի կյանքի, նրանց ծանր կացության, հայկական կոտորածների մասին։

Մինչև 1926 թվականն աշխատել է ՀԽՍՀ պետական և կոոպերատիվ մարմիններում։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմել է թվաբանական գործողությունների աղյուսակների գիրք, որն արժանացել է Վիեննայի և Փարիզի մաթեմատիկոսների հանձնաժողովների հավանությանը և հրատարակվել։

Գրել է «Նյութեր Հնդկաստանի հայերի կտակների պատմության վերաբերյալ», «Նյութեր Ալեքսանդրապոկի մտավոր զարգացման պատմության» աշխատությունները, ինչպես նաև իր արժեքավոր հիշողությունները, որոնք բոլորը մնացել են անտիպ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 Գառնիկ Ստեփանյան. «Կենսագրական բառարան», Երևան, Սովետական գրող, 1981, հատոր Բ, էջ 158
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 168
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։