Բարենպատակ ընկերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բարենպատակ ընկերություն, հայ ազգային–ազատագրական խմբակ։ Հիմնվել է 1869 թվականի ապրիլին, Ալեքսանդրապոլում, Արսեն Կրիտյանի ղեկավարությամբ։ Նպատակն էր՝ հայ երիտասարդության մեջ տարածել հայրենասիրական, ազատասիրական գաղափարներ, զբաղվել կրթական–լուսավորական հարցերով և այլն։ Բարենպատակ ընկերությունը գործել է մինչև 1875 թվականը, երբ Երևանի նահանգի ժանդարմական վարչությունը հայտնաբերեց և ցրեց այն։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 316