Պետրոս Հայկազունի
Պետրոս Հայկազունի | |
---|---|
Ծնվել է | 1839[1] |
Ծննդավայր | Գյումրի[1] |
Մահացել է | 1927[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | հասարակական գործիչ և ուսուցիչ |
Անդամություն | Բարենպատակ ընկերություն[1] |
Պետրոս Հայկազունի (Հայկազյան[2]) (1839[1], Գյումրի[1] - 1927[1]), հայ հասարակական-քաղաքական, մշակութային գործիչ, մանկավարժ։ Բարենպատակ ընկերության հիմնադիրներից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրթությունը ստացել է ծննդավայր Ալեքսանդրապոլում, սովորել հոգևոր դպրոցում։
1860-ական թվականների սկզբներից մասնակցել է կրթասիրական ընկերությունների աշխատանքներին, աշխատակցել «Մեղու Հայաստանի», «Արարատ» պարբերականներին։
Համագործակցել է Արսեն Կրիտյանին` Բարենպատակ անլեգալ ընկերության կազմակերպման աշխատանքներում. եղել է այդ ընկերության գործուն անդամներից[2]։ Հակացարական գործունեության համար 1860-1870 թվականների ընթացքում բազմիցս բանտարկվել է։
Նոր դպրոցի և մանկավարժության ջատագով էր։ Ղազարոս Աղայանի հետ պայքարել է հայկական դպրոցների ուսուցման հետամնաց, հակամանկավարժական մեթոդների դեմ՝ դրվատելով Խաչատուր Աբովյանի, Ստեփանոս Նազարյանի, Միքայել Նալբանդյանի առաջավոր գաղափարները։
Նպաստել է Ալեքսանդրապոլի դպրոցների բարեկարգմանը, իգական դպրոց հիմնադրելու գործին։
Ճանապարհորդել է Արևմտյան Հայաստանում, նյութեր հավաքել արևմտահայերի կյանքի, նրանց ծանր կացության, հայկական կոտորածների մասին։
Մինչև 1926 թվականն աշխատել է ՀԽՍՀ պետական և կոոպերատիվ մարմիններում։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմել է թվաբանական գործողությունների աղյուսակների գիրք, որն արժանացել է Վիեննայի և Փարիզի մաթեմատիկոսների հանձնաժողովների հավանությանը և հրատարակվել։
Գրել է «Նյութեր Հնդկաստանի հայերի կտակների պատմության վերաբերյալ», «Նյութեր Ալեքսանդրապոկի մտավոր զարգացման պատմության» աշխատությունները, ինչպես նաև իր արժեքավոր հիշողությունները, որոնք բոլորը մնացել են անտիպ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 Գառնիկ Ստեփանյան. «Կենսագրական բառարան», Երևան, Սովետական գրող, 1981, հատոր Բ, էջ 158
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 168)։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |