Արսեն Կրիտյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արսեն Կրիտյան
Ծնվել է1850[1]
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1910[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունհեղափոխական և ուսուցիչ

Արսեն Վարոսի Կրիտյան (1850[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - 1910[1]), հայ ազատագրական շարժման գործիչ, մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է արհեստավորի ընտանիքում, սովորել տեղի հոգևոր և գավառական դպրոցներում։ Մասնավոր դպրոցում աշխատել է որպես ուսուցիչ, դասավանդել հայերեն, ռուսերեն, պատմություն և այլն։ Գրել է արձակ և չափածո գործեր։ 1869 թվականի ապրիլին Կրիտյանի ղեկավարությամբ Ալեքսանդրապոլում հիմնադրվել է առաջին ազգային-ազատագրական գաղտնի խմբակը՝ Բարենպատակ ընկերությունը՝ . 1875 թվականի ապրիլին ոստիկանությունը Կրիտյանի բնակարանում հայտնաբերել է արգելված մի շարք գրքեր, կոչեր և այլն։ Կրիտյան դատապարտվել է մեկ և կես տարվա բանտարկության։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 691