Հայերը Կրետեում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայերը Կրետեում
Ընդհանուր քանակ
Բնակեցում
Հունաստան Հունաստան 8 հազար մարդ[1]
Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս
Հայաստան Հայաստան
Լեզու(ներ)
Հայեր, հույներ
Հավատք(ներ)
Հայ առաքելական եկեղեցի, Հույն ուղղափառ եկեղեցի

Հայերը Կրետեում (հուն․՝ Αρμένιοι στην Κρήτη), Հունաստանի ամենամեծ կղզու՝ Կրետեի հայ համայնքը։

Ներկայումս Կրետեում և շրջակա փոքրիկ կղզիներում բնակվում են շուրջ 8000 հայեր։ Կրետեահայերը հիմնականում խոսում են երկու լեզուներով՝ հունարեն և հայերեն, ինչպես նաև դավանում են քրիստոնեություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերը Հունաստանում զանգվածային բնակություն են հաստատել 5-6-րդ դարերից[2]։ Կրետեն եղել է Հունաստանում հայերի գլխավոր գաղթավայրերից մեկը։

10-րդ դարի 70-ական թվականներին Կրետեում ապրել է ավելի քան 20.000 հայ։ Հայկական համայնքներ են եղել Ռեթիմնոյում, Արմենոխորում, Հերակլիոնում և այլուր։ Հունաստանում հայկական առաջին առաքելական եկեղեցին բացվել է Կրետեում՝ Հերակլիոնում։ Այն եղել է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որը հիմնադրվել է 1646 թվականին և գործում է առ այսօր։

1711-1734 թվականներին Կրետեի հայերի հոգևոր առաջնորդն էր Աբրահամ Կրետացին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հունահայոց համայնքը, հայերի ներդրումը Հունաստանի մշակութային և քաղաքական կյանքում. «Հայերը Հունաստանի տարածքում».
  2. «Հունաստանի Հանրապետության հայ համայնքը ներկայիս շրջանում». www.noravank.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական սովետական հանրագիտարան, Երևան, 1980
  • Վահրամ Փափազյան, «Սեր, սեր, սեր», «Սևան» տպարան, Պէյրութ, 1962