Հայերը Բարսելոնայում
Բարսելոնահայեր | ||||||
---|---|---|---|---|---|---|
Ընդհանուր քանակ | ||||||
15.000 | ||||||
Բնակեցում | ||||||
| ||||||
Լեզու(ներ) | ||||||
հայերեն, իսպաներեն, կատալոներեն | ||||||
Հավատք(ներ) | ||||||
քրիստոնեություն |
Հայերը Բարսելոնայում կամ Բարսելոնահայեր (կատ.՝ Els armenis de Barcelona, իսպ.՝ Los armenios de Barcelona), Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում և դրա մերձակայքում բնակվող հայերը։
Հայերը համարվում են Բարսելոնա քաղաքում ապրող խոշոր ազգային փոքրամասնություններից մեկը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կատալոնիայի և Հայաստանի միջև հարաբերությունները սկիզբ են առնում Կիլիկյան Հայաստանի արքա Լևոն Զ-ի կնոջ՝ Կոնստանցա Սիցիլիացու ժամանակներից[1]։
Բարսելոնան Իսպանիայի երկրորդ ամենահայաշատ քաղաքն է՝ մայրաքաղաք Մադրիդից հետո։ Ըստ 2012 թվականի տվյալների՝ Բարսելոնա քաղաքում ապրում է շուրջ 2200 հայկական ընտանիք՝ 15 հազար բնակչով[2]։
Հայերի ճնշող մեծամասնությունն ապրում է մայրաքաղաքում և միայն մի ստվար զանգվածն է բնակվում Բարսելոնայի արվարձաններում։ Բարսելոնահայ համայնքը այժմ գտնվում է հասարակամշակութային կազմավորման շրջանում և ակտիվորեն մասնակցում է Բարսելոնայի քաղաքային կյանքին։
Իսպանիայի Թագավորության տարածքում չկա որևէ հայկական եկեղեցի, սակայն քննարկվում է Բարսելոնայում, ինչպես նաև Իսպանիայի մյուս հայաշատ քաղաքներում հայկական եկեղեցի կառուցելու հարցը։ Բարսելոնահայերի, ինչպես և Իսպանիայի տարածքում ապրող մյուս հայերի շահերը ներկայացնում է Մադրիդում գործող Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։
Բարսելոնայում գործում են հայկական կիրակնօրյա դպրոցներ, որտեղ ուսուցանվում է նաև հայոց լեզու և հայ ժողովրդի պատմություն։ Բարսելանահայերը խոսում են հայերեն և իսպաներեն, ինչպես նաև կատալոներեն լեզուներով։ Մեծ մասամբ նրանք հարում են հայ առաքելական եկեղեցուն։ Բարսելոնայում գործում են իսպանահայերի համայնքային կազմակերպություններ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Կատալոնիան և Հայաստանն ունեն պատմության ընդհանուր էջեր՝ ամեն ինչ Իսպանիայի քաղաքային կյանքի մասին». Испания по-русски. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Հայ համայնքի մասին՝ Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն». spain.mfa.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բարսելոնայի հայկական մշակութային կենտրոն Արխիվացված 2009-04-30 Wayback Machine
- Իսպանահայկական կայք Արխիվացված 2015-09-18 Wayback Machine
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հայերը Բարսելոնայում կատեգորիայում։ |