Հայերեն բացատրական բառարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայերեն բացատրական բառարան
Տեսակբառարան
Բնօրինակ լեզուհայերեն
Հրատարակման տարեթիվ1944

«Հայերեն բացատրական բառարան», քառաատոր բառարան, որը կազմել է Ստեփան Մալխասյանցը։

Լույս է տեսել Երևանում (1944-1945, ԽՍՀՄ Պետական 1-ին կարգի մրցանակ), Բեյրութում (1955-1956, «Սևան» տպարան, 1983, նույն տպարանում), Թեհրանում (1994, «Նայիրի» տպարան), Երևանում (2010, ԵՊՀ հրատարակչություն) և այլն։

Ներառում է հայոց լեզվի բոլոր դրսևորումների՝ գրաբարի, միջին հայերենի, գրական լեզվի արևելահայ և արևմտահայ տարբերակների, հայերենի բարբառների շուրջ 120 հզ. բառ և դարձվածքային միավոր։ Բառերի ու դարձվածքների ընդգրկման ծավալով, բառահոդվածի կազմության հարստությամբ, բառերի և դարձվածքային միավորների իմաստաբանական, բառագիտական, ոճական ու քերականական բազմակողմանի մշակվածությամբ «Հայերեն բացատրական բառարանը» ոչ միայն ազգային գրական լեզվի առաջին ընդարձակ, այլև պատմական բառարան է։ «Հայերեն բացատրական բառարան»-ում զուգահեռաբար համատեղված են ինչպես պատմական, այնպես էլ ժամանակակից գրական լեզվի բացատրական բառարանների սկզբունքները։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։