Հայդարաբադ (քաղաք, Պակիստան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
PK Hyderabad asv2020-02 img29 Pakka Qila Road.jpg
ԵրկիրՊակիստան Պակիստան
Հիմնադրված է1768 թ.
Մակերես319 կմ²
ԲԾՄ13±1 մետր
Բնակչություն1 732 693 մարդ (2017)
Ժամային գոտիUTC+5
Հեռախոսային կոդ022
Պաշտոնական կայքhyderabad.gov.pk
##Հայդարաբադ (քաղաք, Պակիստան) (Պակիստան)
Red pog.png

Հայդարաբադ, նաև Հայերաբադ (ուրդու՝ حیدرآباد, անգլ.՝ Hyderabad, սինդհի՝ حیدرآباد), քաղաք Պակիստանի Սինդ նահանգում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է Ինդոս գետի ստորին հոսանքում, 1768 թվականին Կալհորի դինաստիայի Սինդ կառավարիչների կողմից Ներոոն Կոտ (սինդհի نيرُونوو) ձկնորսական գյուղի տեղում։ Հայդերաբադի մշակութային պատմությունը շատ հարուստ է։ Քաղաքից ոչ հեռու գտնվում են Հարապպայի քաղաքակրթության հետքերի պեղումների վայրերը։ Հայդարաբադը հայտնի է իր ճարտարապետական հուշարձաններով, որոնցից շատերը ոչնչացվել են կամ լրջորեն վնասվել են Մեծ Բրիտանիայից անկախանալու և 1980-ականների հակակառավարական ապստամբությունների ժամանակ։ Քաղաքը համարվում է սինդհի տեղական լեզվի գրական հայրենիքը, քանի որ անցյալում եղել է սինդհի բանաստեղծների և դերվիշների ապաստարանը։ Ներկայումս Հայդարաբադը հայտնի է մեծ թվով ուսումնական հաստատություններով։

Աշխարհագրական դիրքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի կենտրոնը գտնվում է ծովի մակարդակից 12 մետր բարձրության վրա[1]։

Դեմոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի բնակչության թվաքանակի դինամիկան ըստ տարիների[2]։

1961 1972 1981 1998 2012
434 537 628 631 751 529 1 166 894 1 391 534

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Hyderabad, Pakistan Page» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-08-08-ին։ Վերցված է 2012-06-28 
  2. «Hyderabad» (անգլերեն)։ World Gazetteer։ Արխիվացված օրիգինալից 2012-08-08-ին։ Վերցված է 2012-06-28 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]