Հայաստանյան ճակատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Հայաստանյան ճակատ», 1946-1950 թվականներին Բուխարեստում լույս տեսած հասարակական, քաղաքական շաբաթաթերթ։ Բուխարեստի Հայաստանյան ճակատ կազմակերպության կենտրոնական կոմիտեի հրատարակություն։ Տնօրեն-խմբագիր՝ Հ․ Պապոյան։

Հանդես է եկել Հայ դատի պաշտպանությամբ, մերկացրել Թուրքիայի երկդիմի քաղաքականությունը Երկրորդ համաշխարհային պատերազմում։ Տպագրել է գիտական և մշակութային նյութեր։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png