Հայաստանի թագավորական կուսակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի թագավորական կուսակցություն
Տեսակկուսակցություն
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Հիմնադրված1988
Լուծարված2006

Հայաստանի Թագավորական կուսակցություն, հասարակական-քաղաքական կազմակերպություն։ 1988-1992 թթ. գործել է առանց գրանցման, 1992-2006 թթ.` ՀՀ արդարադատության նախարարության գրանցումով։ Գործունեությունը դադարեցվել է 2006 թ-ին` դատարանի որոշմամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1988 թ-ի մայիսին համախոհների կողմից՝ Անբերդի ֆոնդ հասարակական կազմակերպության հիմքի վրա։ 1991 թ-ի փետրվարի 26-ին գումարված հիմնադիր ժողովում կուսակցության նախագահ է ընտրվել Տիգրան Պետրոսյանցը։ Ծրագրով, որ առաջին անգամ հրատարակվել է Անբերդի ֆոնդ հասարակական կազմակերպության «Անբերդ» պաշտոնաթերթում (1989 թ.), նախատեսվում էր Հայաստանում վերականգնել միապետական կառավարման վարչաձևը։ 1991 թ. վերջին Ծրագիրը և կանոնադրությունը ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ գրանցման համար։ Գրանցվել է 1992 թ-ի ապրիլի 15-ին։ Հայտարարություններով, քաղաքական ակցիաներով մասնակցել է Հայաստանում ծավալված քաղաքական գործընթացների, տարբեր մակարդակների ընտրությունների։

Տիգրան Պետրոսյանցը 1991-ին կուսակցության կողմից ընտրվել է Ապարանի շրջանային խորհրդի պատգամավոր։ Կուսակցությունից Երևան քաղաքի տարբեր ընտրատարածքներում Տիգրան Պետրոսյանցը, Վարդգես Հայրապետյանը, Գագիկ Սարգսյանցը առաջադրվել են ՀՀ Գերագուն խորհրդի պատգամավորության թեկնածուներ։ 1995-ին կուսակցությունը, համամասնական ցուցակով հայտ է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար։ Պահանջվող 18.000-ի դիմաց հավաքել է ավելի քան 26 հազար ստորագրություն, բայց նկատված սխալների պատճառով հանվել է ընտրապայքարից։ Կուսակցությունն իր գաղափարախոսությունը տարածել է «Անբերդ» պաշտոնաթերթի միջոցով։ 2004-ին կուսակցությունը վերագրանցման հայտ չի ներկայացրել և 2006-ին դատարանի որոշմամբ փակվել է։

Նախագահներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Гаяане Арустамян, Вместо республики - королевство։ предлагает президент Королевской партии Армении. Газета, , Республика Армения, , . 07.10.1992 г., но. 195, ст. 3. /հարցազրույց ՀԹ կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանցի հետ/։

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #226, 09-12-2003(չաշխատող հղում)

Ավետիս Բաբաջանյան, ՀՀ-ն կդառնա թագավորություն, Հայկական ժամանակ, 2013 թ., դեկտեմբերի 5։