Անբերդի ֆոնդ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Անբերդի ֆոնդ, հասարակական կազմակերպություն, գործել է 1987-2004 թվականներին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է 1987 թվականի ապրիլին համախոհների կողմից։ Նույն տարվա մայիսին կայացած հիմնադիր ժողովում նախագահ է ընտրվել Տիգրան Պետրոսյանցը (1987-2004 թվականներին)։ Կազմակերպության հիմնական նպատակն էր միջնադարյան Ամբերդ բերդաքաղաքի ամբողջական նորոգումը և այդտեղ հայ ժողովրդի պատմության թանգարանի հիմնումը և տուրիզմի կենտրոն դարձնելը։ 1988 թվականին կազմակերպության կանոնադրությունը գրանցել է Երևան քաղաքի Սպանդարյան շրջանի գործադիր կոմիտեն, 1989 թվականին՝ ՀԽՍՀ մինիստրների խորհուրդը, 1991 թվականին՝ Հայաստանի արդարադատության նախարարությունը։ Ամբերդի պալատի, բերդատարածքի վերականգնման խնդիրներին զուգահեռ կազմակերպությունը հանդես էր գալիս Հայաստանի պատմաճարտարապետական այլ հուշարձանների պահպանության առաջարկներով։ Կազմակերպություը դիմել է բերդաքաղաքի տարածքն իրեն հատկացնելու խնդրանքով, ինչը օրենսդրական անկատարության պատճառով չի իրականացել։
Իր նպատակների պրոպագանդման նպատակով կազմակերպությունը 1987-1988 թվականներին ինքնահրատ եղանակով տպագրել է «Անբերդի ֆոնդ» հանդեսի 5 համար (100-ական օրինակ), իսկ 1989-1991 թվականներին՝ «Անբերդ» թերթի 9 համար (1000-ական օրինակ)։
Հետագա տարիներին հանդես է եկել բազում առաջարկներով, այդ թվում Զվարթնոց տաճարի ամբողջական վերականգնման առաջարկով, որի խնդրով լուրջ բանավեճ է ծավալվել «Երեկոյան Երևան» թերթի մեկ տասնյակից ավելի բանավեճային էջերում։ 2004 թվականին կազմակերպությունը վերագրանցման հայտ չի ներկայացրել Հայաստանի արդարադատության նախարարություն և դադարեցրել է գործունեությունը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Անբերդի ֆոնդ» հանդես
- «Անբերդ» պաշտոնաթերթ
- Տիգրան Հայազն. կենսամատենագիտություն։ Երևան, 2006 թ., էջ 96, 108-110։