Հայաստանի թագավորական կուսակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի թագավորական կուսակցություն
Տեսակկուսակցություն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԱռաջնորդՏիգրան Պետրոսյանց
Հիմնադրված1988
Լուծարված2006
ԳաղափարախոսությունԱզգային պահպանողականություն
Ազատական քրիսոնեություն
Միապետականություն
Քաղաքական հայացքցենտրիզմ
Թերթ«Անբերդ»

Հայաստանի թագավորական կուսակցություն, հայկական հասարակական-քաղաքական կազմակերպություն։ 1988-1992 թվականներին գործել է առանց գրանցման, 1992-2006 թվականներին` գրանցումով[1]։ Գործունեությունը դադարեցվել է 2006 թվականին՝ դատարանի որոշմամբ։ Կուսակցության առաջին և վերջին նախագահն էր Տիգրան Պետրոսյանցը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1988 թվականի մայիսին համախոհների կողմից՝ Անբերդի ֆոնդ հասարակական կազմակերպության հիմքի վրա։ 1991 թվականի փետրվարի 26-ին գումարված հիմնադիր ժողովում կուսակցության նախագահ է ընտրվել Տիգրան Պետրոսյանցը։ Ծրագրով, որ առաջին անգամ հրատարակվել է Անբերդի ֆոնդ հասարակական կազմակերպության «Անբերդ» պաշտոնաթերթում (1989 թ.), նախատեսվում էր Հայաստանում վերականգնել միապետական կառավարման վարչաձևը։ 1991 թ.-ի վերջին ծրագիրը և կանոնադրությունը ներկայացվել է Հայաստանի արդարադատության նախարարություն՝ գրանցման համար։ Գրանցվել է 1992 թվականի ապրիլի 15-ին։ Հայտարարություններով, քաղաքական ակցիաներով մասնակցել է Հայաստանում ծավալված քաղաքական գործընթացների, տարբեր մակարդակների ընտրությունների։

Կուսակցության որոշ անդամներ ընտրվել են շրջխորհուրդների պատգամավորներ, գյուղապետեր[2]։ Այդ թվում նաև կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանցը, ով 1991-ին ընտրվել է Ապարանի շրջանային խորհրդի պատգամավոր։ Կուսակցությունից Երևան քաղաքի տարբեր ընտրատարածքներում Տիգրան Պետրոսյանցը, Վարդգես Հայրապետյանը, Գագիկ Սարգսյանցը առաջադրվել են Գերագուն խորհրդի պատգամավորության թեկնածուներ։ 1995-ին կուսակցությունը, համամասնական ցուցակով հայտ է ներկայացրել Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար։ Պահանջվող 18 հազարի դիմաց հավաքել է ավելի քան 26 հազար ստորագրություն, բայց նկատված սխալների պատճառով հանվել է ընտրապայքարից։ Կուսակցությունն իր գաղափարախոսությունը տարածել է «Անբերդ» պաշտոնաթերթի միջոցով։

2003 թվականի դեկտեմբերի 3-ին արդարադատության նախարարությունը մերժեց կուսակցության վերագրանցումը[1][3]։ 2004-ին կուսակցությունը վերագրանցման հայտ չի ներկայացրել և 2006-ին դատարանի որոշմամբ փակվել է։

Գաղափարախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսակցության կանոնադրության մեջ այն նկարագրվում էր որպես «ազգային-պահպանողական-քրիստոնեական-կենտրոնամետ-ազատական կուսակցություն», որի նպատակն էր Հայաստանում բացարձակ միապետության հաստատումը[1][2]։ Այն պետք է լիներ հանրաքվեի միջոցով, ինչպես նաև Հայաստանի առաջին միապետը պետք է որոշվեր համաժողովրդական քվեարկությամբ, որից հետո իշխանության փոխանցումը պետք է տեղի ունենար արքայատոհմական սկզբունքով[1]։ Կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանցը Հայաստանում միապետության հաստատումը նախատեսում էր 2008 թվականին[1]։

Նախագահներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]