ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոց
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պոլիտեխնիկ ավագ դպրոց | |
---|---|
Տեսակ | դպրոց |
Նախկին անվանումներ | ՀՊՃՀ հենակետային վարժարան |
Կարգախոս | Կատարելության մեր ուղղին |
Հիմնադրված է | 1994 |
Տնօրեն | Ալֆրեդ Պետրոսյան |
Աշակերտներ | 650 |
Դասարաններ | 10-12 |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Տերյան 105, Երևան, Հայաստան |
Կայք | phs.am |
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) Երևանի ավագ դպրոց (նախկին՝ ՀՊՃՀ հենակետային վարժարանը), միջնակարգ կրթության երրորդ աստիճանի (ավագ դպրոցի) հանրակրթական ծրագրեր իրականացնող կրթական հաստատություն։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի ավագ դպրոցը (նախկին՝ ՀՊՃՀ հենակետային վարժարանը) գործում է 1994 թվականից։ Նախապես եղել է ՀՀ ԿԳՆ ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատություն, իսկ 2011 թվականին, ՀՀ Կառավարության որոշմամբ, հենակետային վարժարանը վերակազմավորվել է՝ միավորվելով ՀՊՃՀ-ին։ Ներկայումս ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցում սովորում է 655 աշակերտ։ Դպրոցում իրականցվում է բնագիտամաթեմատիկական և տեխնիկական ուղղություններով խորացված հոսքային ուսուցում։ Մասնավորապես, դպրոցում գործում են հետևյալ հոսքերը՝
- ֆիզիկամաթեմատիկական,
- տեխնոլոգիական,
- տնտեսագիտական,
- դիզայներական
Վերջիններիս նպատակն է սովորողների մոտ ձևավորել պատկերացումներ բնագիտամաթեմատիկական և տեխնիկական մասնագիտությունների վերաբերյալ և լրացուցիչ ծրագրերի իրականացման միջոցով պատրաստել համապատասխան նախնական գիտելիքներով բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու կողմնորոշմամբ շրջանավարտներ՝ Պոլիտեխնիկական համալսարանում կրթությունը շարունակելու ակնկալիքով։
Կրթական ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Պոլիտեխնիկ ավագ դպրոցը իրականացնում է միջնակարգ կրթության երրորդ աստիճանի հանրակրթական ծրագրեր։ Ծրագրերը ներառում են հոսքային և առանձին առարկաների խորացված ուսուցում։
Ուսումնական պլաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պոլիտեխնիկ ավագ դպրոցի ամեն հոսքն ունի իր առանձին ուսումնական պլանը, որը կազմված է հիմնական և խորացված ուսուցման առարկաներից.
- ֆիզիկամաթեմատիկական հոսքի ուս. պլան,
- ինժեներական հոսքի ուս. պլան,
- տնտեսագիտական հոսքի ուս. պլան,
- դիզայներական հոսքի ուս. պլան
Յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտին իրականացվում է սովորողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների՝ հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական չափորոշիչների պահանջներին համապատասխանության ստուգում՝ փոխադրական քննություններ։
Խմբակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դպրոցում գործում են մաթեմատիկայի, ֆիզիկայի և աստղագիտության օլիմպիական, ինչպես նաև ինֆորմատիկայի և ռոբոտաշինության նախասիրական խմբակները։
Աշակերտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշակերտի նկարագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]
Պոլիտեխնիկ ավագ դպրոցն ունի իր աշակերտի նկարագիրը, որն ներառում է կարողությունների և հմտությունների հինգ կետ.
- Փնտրել գիտելիք և իմացություն,
- Տրամաբանել, վերլուծել, մեկնաբանել, ներկայացնել և լուծել,
- Արդյունավետ հաղորդակցվել և համագործակցել,
- Հմտորեն կիրառել կարողությունները և ցուցադրել ունեցած անձնական հատկությունները,
- Ներգրավվել և մրցել գլոբալ միջավայրում։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի աշակերտները բազմիցս մասնակցել են առարկայական Համաշխարհային օլիմպիադաներին։ Սկսած 2001 թվականից մինչ այժմ մասնակցել են 13 աշակերտներ։ Նրանցից 5-ը արժանացել են մեդալների, իսկ 3-ը՝ գովասանագրերի։ Մասնակիցների արդյունքները բերված են աղյուսակում։
հ/հ | Տարի | Մասնակից | Օլիմպիադա | Մեդալ/գովասանագիր |
---|---|---|---|---|
1 | 2001 | Հակոբյան Ռուբեն | Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադա | |
2 | 2004 | Գուլյան Վահե | Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադա | |
3 | 2006 | Սլոյան Տիգրան | Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադա | Արծաթե մեդալ |
4 | 2007 | Սլոյան Տիգրան | Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադա | Արծաթե մեդալ |
5 | 2007 | Դարբինյան Արթուր | Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադա | Գովասանագիր |
6 | 2007 | Հովհաննիսյան Էմմա | Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադա | Գովասանագիր |
7 | 2008 | Առաքելյան Դավիթ | Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադա | Գովասանագիր |
8 | 2008 | Դարբինյան Արթուր | Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադա | |
9 | 2009 | Թորոսյան Արփինե | Կենսաբանության միջազգային օլիմպիադա | |
10 | 2012 | Վասիլյան Արսեն | Աստղագիտության միջազգային օլիմպիադա | Արծաթե մեդալ |
11 | 2013 | Վասիլյան Արսեն | Աստղագիտության միջազգային օլիմպիադա | Բրոնզե մեդալ
|
12 | 2013 | Վասիլյան Արսեն | Ֆիզիկայի միջազգային օլիմպիադա | Բրոնզե մեդալ
|
13 | 2014 | Վասիլյան Արսեն | Ֆիզիկայի միջազգային օլիմպիադա | Արծաթե մեդալ |
Շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շրջանավարտներից շատերը ներգրավված են հանրապետության գիտության, արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։ Նրանցից 60-ը ֆիզմաթ և տեխնիկական գիտությունների թեկնածուներ են։
Դպրոցի տնօրենները[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալֆրեդ Վաղինակի Պետրոսյան՝ ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ավարտել է ԵՊՀ-ի ռադիոֆիզիկայի ֆակուլտետը։ Դպրոցի տնօրենն է 2019 թվականին։
- Արման Հոմերոսի Առաքելյան՝ ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ավարտել է ՀԱՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։ Դպրոցի տնօրենն է 2015-2019 թվականներին։
- Համլետ Անուշավանի Մարտիրոսյան՝ ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ավարտել է ԵՊՀ-ի մաթեմատիկայի ֆակուլտետը։ Դպրոցի հիմնադիր տնօրենն է 1994-2015 թվականներին։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
- Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադա
- Ֆիզիկայի միջազգային օլիմպիադա
- Աստղագիտության միջազգային օլիմպիադա
- Կենսաբանության միջազգային օլիմպիադա