Համզա (ստորգետնյա հոսանք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համզա
Տեսակստորգետնյա գետ
Երկիր Բրազիլիա
Երկարություն6000 կմ
ԳետաբերանԱտլանտյան օվկիանոս
ԱկունքԱնդեր
Ջրահավաքի տարածքԱմազոնի դաշտավայր
Անվանված էՎալիա Համզա

Համզա (պորտ.՝ Rio Hamza), Ամազոնի շրջակայքում գտնվող ստորգետնյա հոսանքի ոչ պաշտոնական[1] անվանումը։ Տրվել է ի պատիվ ծագումով հնդիկ գիտնական Վալիա Համզայի, որն ավելի քան 40 տարի ուսումնասիրել է Ամազոնը[2] և ղեկավարել Էլիզաբեթ Պիմենտելի (պորտ.՝ Elizabeth Pimentel) դոկտորական ատենախոսությունը, որի արդյունքն է եղել ստորգետնյա հոսանքի հայտնաբերումը[3]։ «Ստորգետնյա գետը» հայտնաբերելու մասին հայտարարվել է 2011 թվականի օգոստոսին Բրազիլիայի աշխարհագրական ընկերության 12-րդ միջազգային համաժողովում[4]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնաբերողների նախնական գնահատականների համաձայն՝ Համզան հոսում է գետնի տակ մոտ 4 կմ խորության վրա, Ամազոնին զուգահեռ, ծակոտկեն հողերի միջով։ Համզայի երկարությունը մոտ 6 հազար կմ է, լայնությունը՝ մինչև 400 կմ, ջրի հոսքը՝ մոտ 3100 մ³/վ, ջրի շարժման արագությունը՝ մինչև 100 մ/տարի[3][5]։ Համզայի ջրերը հոսում են Ատլանտյան օվկիանոս՝ նվազեցնելով ջրի աղիությունը ափից մինչև 150 կմ հեռավորության վրա[3]։

Հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամազոն գետի ավազանի քարտեզը

Ստորգետնյա հոսանքը հայտնաբերել է գիտնականների մի խումբ՝ Վալիա Համզայի գլխավորությամբ[6], որոնք ջերմաստիճանի չափումներ են իրականացրել Ամազոն գետի ավազանում գտնվող չգործող նավթահորերում։ Չափումները կատարվել են 241 հորերում, դրանց վերլուծությամբ հայտնաբերվել է ջրի հորիզոնական հոսանք մեծ խորություններում։ Հոսանքի անմիջական դիտումը բավականաչափ բարդ է եղել՝ նրա ցածր արագության պատճառով[4]։

Այս ստորգետնյա հոսանքի գոյության ապացույցները ներկայացվել են 2011 թվականին Բրազիլիայի աշխարհագրական ընկերության 12-րդ միջազգային համաժողովում[4]։ Գիտնականները պարզաբանել են, որ հետազոտության արդյունքները նախնական են և ավելի մանրամասն գիտական ապացույցներ կարող են ներկայացվել առաջիկա տարիներին[6]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ստորգետնյա գետի» հայտնաբերումից մի քանի օր անց BBC-ի գիտական նորությունների բաժնում հրապարակվել է մի հոդված, որում Petrobras-ի երկրաբան դոկտոր Խորխե Ֆիգեյրեդոն (պորտ.՝ Jorge Figueiredo) կտրուկ քննադատել է սառցադաշտերի արագության հետ համեմատելի ստորգետնյա հոսանքների վերաբերյալ «գետ» տերմինի օգտագործումը։ Նա նաև նշել է, որ 4 կմ խորությամբ ստորերկրյա ջրերը չեն կարող լինել քաղցրահամ։ Վալիա Համզան համաձայնել է, որ նոր հայտնաբերված հոսանքը գետ չէ բառի համընդհանուր իմաստով[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Choi, Charles Q. (2011 թ․ օգոստոսի 31). «Underground river discovered beneath Amazon». OurAmazingPlanet. NBCnews. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 25-ին. «"The name given to the underground flow is not official," Hamza said.»
  2. «Scientists discover underground river running beneath the Amazon». Fox News. 2011 թ․ օգոստոսի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 25-ին.
  3. 3,0 3,1 3,2 Eduardo Carvalho (2011 թ․ օգոստոսի 25). «Novo rio subterrâneo na Amazônia pode ser o maior do mundo». Natureza (պորտուգալերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 18-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Richard Black (2011 թ․ օգոստոսի 27). «Subterranean Amazon river 'is not a river'» (անգլերեն). BBC. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 30-ին.
  5. Homma, Alfredo Kingo Oyama Amazônia: os avanços e os desafios da pesquisa agrícola(պորտ.) // Parcerias Estratégicas. — 2013. — Т. 18. — № 36. — С. 33—54. — ISSN 1413-9375. Архивировано из первоисточника 18 Հոկտեմբերի 2021.
  6. 6,0 6,1 «Brazilian scientists find signs of 3,700-mile (or about 5,800 kilometer)-long underground river flowing far under Amazon River». The Washington Post. 2011 թ․ օգոստոսի 27. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 25-ին.