Համերֆեսթ: Բևեռափայլ (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Համերֆեսթ: Բևեռափայլ
Korovin hammerfest.JPG
տեսակ գեղանկար
նկարիչ Կոնստանտին Կորովին
տարի 1894
նյութ յուղաներկ և կտավ
գտնվում է Տրետյակովյան պատկերասրահ
հավաքածու Տրետյակովյան պատկերասրահ

«Համերֆեսթ: Բևեռափայլ» (ռուս.՝ Геммерфест. Северное сияние), ռուս գեղանկարիչ, թատերական նկարիչ, մանկավարժ և գրող Կոնստանտին Կորովինի նկարներից: Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1894-1895 թվականներն ընկած ժամանակահատվածում: Յուղաներկով կտավի չափերն են 175,6 × 106,7 սմ[1][2]: Այսօր «Համերֆեսթ: Բևեռափայլ» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա, Ռուսաստան):

Պատմություն և նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Համերֆեսթ: Բևեռափայլ» ստեղծագործությունը Կոնստանտին Կորովինը ստեղծել է, երբ նկարիչ Վալենտին Սերովի հետ գտնվում էր Սկանդինավիայում 1894 թվականին: Այդ ճանապարհորդությունը հովանավորել էր ռուս մեկենաս Սավվա Մամոնտովը[3]: Նրանք այդ ուղևորության ժամանակ այցելեցին նորվեգական Համերֆեսթ (նորվ.՝ Hammerfest) քաղաքը, որը Նորվեգիայի և Եվրոպայի ամենահյուսիսային քաղաքներից մեկն է[4][5]: Այս կտավը հեղինակը վերջացրեց 1895 թվականին: «Համերֆեսթ: Բևեռափայլը» Կոնստանտին Կորովինի ինքնատիպ էտյուդներից մեկն է, որն ընդգրկում է նրա հյուսիսային շրջանի աշխատանքները:

Առաջին անգամ «Համերֆեսթ: Բևեռափայլ» ստեղծագործությունը ցուցադրության է ներկայացվել «Կոնստանտին Կորովին: Գեղանկարչություն: Թատրոն: Ծննդյան 150-ամյակ» ցուցահանդեսի ժամանակ: Վերջինս տեղի ունեցավ 2012 թվականի մարտի 29-ից մինչև օգոստոսի 12-ը Տրետյակովյան պատկերասրահում[6][7]:

Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվեստաբան Ռաիսա Վլասովան «Համերֆեսթ: Բևեռափայլ» ստեղծագործության մասին արտահայտվել է այսպես[8].

Aquote1.png Նորվեգական տների խիստ ընգծումները, ինչպես նաև կայմով մերկ նավակները լուսավորված են բևեռափայլի կախարդական լույսերով: Մթին ու սառը առկայծող ջրերն անդրադարձնում են Համերֆեսթի բնավորության գծերն ու նրա ինքնատիպությունը: Այս նկարը ընդհանրական պատկերացում է տալիս հյուսիսային քաղաքի և նրա բնության մասին: Նեղ ու երկար տներն հիշեցնում են հսկայական մերկ ժայռերը, որոնք սեղմում են քաղաքը: Այս տպավորությունն ուժեղանում է շնորհիվ նկարի ուղղաձիգ դիրքի, ինչպես նաև օբյեկտների ուղղահայաց փոխդասավորության՝ տները, կայմը, պատուհանները, սյուներ, ինչպես նաև հյուսիսափայլը:
- Ռաիսա Վլասովա
Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Коровин Константин Алексеевич — Геммерфест. Северное сияние» (HTML)։ Государственная Третьяковская галерея, www.tretyakovgallery.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-02-ին։ Վերցված է 02.08.2012 
  2. «Константин Коровин — Геммерфест. Северное сияние. 1894–1895» (HTML)։ Сайт выставки ГТГ «Константин Коровин: живопись, театр», korovin.tretyakov.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-02-ին։ Վերցված է 12.08.2012 
  3. Р. И. Власова։ «Константин Коровин: Коровин в живописи и театре (часть 14)» (HTML)։ Сайт, посвящённый Константину Коровину — kkorovin.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-02-ին։ Վերցված է 12.08.2012 
  4. «Константин Коровин. Галерея картин и рисунков художника — Гаммерфест. Северное сияние. 1894-1895» (HTML)։ Сайт, посвящённый Константину Коровину — kkorovin.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-02-ին։ Վերցված է 12.08.2012 
  5. «Константин Алексеевич Коровин — Хаммерфест. Северное сияние» (HTML)։ ru.wahooart.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-02-ին։ Վերցված է 15.08.2012 
  6. «Выставка «Константин Коровин. Живопись. Театр. К 150-летию со дня рождения»» (HTML)։ Государственная Третьяковская галерея, www.tretyakovgallery.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-01-ին։ Վերցված է 02.08.2012 
  7. «Масштабная выставка Константина Коровина открывается в Москве» (HTML)։ РИА Новости, www.ria.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-01-ին։ Վերցված է 12.08.2012 
  8. Р. И. Власова։ «Константин Коровин: Коровин в живописи и театре (часть 15)» (HTML)։ Сайт, посвящённый Константину Коровину — kkorovin.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-02-ին։ Վերցված է 12.08.2012 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]