Համերգ (Հովհաննես Թումանյան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համերգ
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1890
Հրատարակվել է1891
ՎիքիդարանՀամերգ

«Համերգ», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1890 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1890 թվականի դեկտեմբերի 2-ին։

Ինքնագիրը չի պահպանվել։

Առաջին անգամ տպագրվել է 1891 թվականին լույս տեսած «Մուրճի» № 5-ում, (էջ 621) այնուհետև Մոսկվայում՝ 1892 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների երկրորդ հատորում (էջ 79)՝ թվագրված «1890 թ․ դեկտ․ 2»։

Արտատպվում է 1922 թվականին Կոստանդնուպոլսում լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունից, (էջ 13) ապա՝ Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 51)։

Արտատպվում է 1922 թվականին Կոստանդնուպոլսում լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների գրքից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հովհաննես, Թումանյան (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 560.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Համերգ (Հովհաննես Թումանյան)