«Համբույրների կրպակը» (անգլ.՝ The Kissing Booth), բրիտանաամերիկական ռոմանտիկ կատակերգություն, նկարվել է Բեթ Ռիքլզի համանուն վեպի հիման վրա «Komixx Entertainment»-ի կինոընկերությունում Վինս Մարսելոյի կողմից։ Ֆիլմը լույս է տեսել 2018 թվականի մայիսի 11-ին Netflix կինոընկերությունում[8]։
Նույն օրը, նույն հիվանդանոցում ծնված Էլ Էվանսը (Ջոյ Քինգ) և Լի Ֆլինը (Ջոել Քորդնի) շատ լավ ընկերներ էին։ Որպեսզի պահպանեն իրենց հարաբերությունները նրանք ստեղծեցին մի շարք կանոններ, որոնց նրանք հետևում էին։ Սակայն «Համբույրների կրպակը»-ում պատահական հանդիպումից հետո Էլը գտավ իր առաջին սերը, որը Լիի մեծ եղբայր Նոա Ֆլինն ( Ջեյկոպ Էլորդի) էր։ Շուտով նրանց սերը ծաղկում է, և Էլը գիտակցում է, որ խախտում է կանոնը ու ցավ է պատճառում Լիին։ Եղբայրների միչև լարվածությունը արագ զարգանում է, և Էլը կարող էր կորցնել երկուսին։