Ջոել Քորթնին ծնվել է 1996 թվականի հունվարի 31-ին, Կալիֆորնիայի Մոնտերեյ քաղաքում։ Շուտով ընտանիքը տեղափոխվել է Մոսկոու (Այդահո)։
2010 թվականին Ջոելը մեկնել է Լոս Անջելես` գովազդում նկարահանվելու համար։ Այնուհետև նա հաջողությամբ անցել է «Սուպեր 8» ֆիլմի գլխավոր դերի քասթինգը[1]։ Այդ դերի համար նա ստացել է «Սատուրն» մրցանակ` «Լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգում։ 2015 թվականին նկարահանվել է «Սուրհանդակներ» սերիալում[2]։ Քորթնին Բուլղարիայում նկարահանվել է «Թոմ Սոյերը և Հեքլբերի Ֆիննը» ֆիլմում՝ խաղալով Թոմ Սոյերի դերը[3]։