Համբար Քելիքյան
![]() | |
Ծնվել է | հունվարի 17, 1899 |
Ծննդավայր | Հաճն, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հուլիսի 24, 1983 (84 տարեկան) |
Մահվան վայր | Չիկագո |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Չիկագոյի համալսարան և Rush University? |
Մասնագիտություն | վիրաբույժ |
Աշխատավայր | Հյուսիսարևմտյան համալսարան |
Համբար Քելիքյան (ծննդյան անունը՝ Համբարձում Քեքլիքյան, հունվարի 17, 1899, Հաճն, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հուլիսի 24, 1983, Չիկագո), ամերիկահայ օրթոպեդ վիրաբույժ[1][2]։ Վնասված վերջույթների վերականգնման ռահվիրա[3]։ Մեծ դեր է ունեցել ԱՄՆ սենատոր Բոբ Դոուլի բուժման գործում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համբար Քելիքյանը ծնվել է Հաճնում, 1899 թվականի հունվարի 17-ին։ 1915 թվականին՝ Հայոց ցեղասպանության ժամանակ, Համբարի ծնողները տեղահանվել են և հասել Հալեպ։ Թուրքերը սպանել են Համբարի երեք քույրերին։ Երիտասարդ Համբարին հաջողվել է փախչել թուրքական հետապնդումներից, նա չի միացել ծնողներին և հասել է Պոլիս, որտեղից էլ մեկնել է ԱՄՆ[4]։ Վիրաբույժ դառնալու հարցում նրան ոգեշնչել էր հորեղբայրը, ով որպես բժիշկ աշխատել է օսմանյան բանակում։ 1920 թվականին՝ Չիկագո գաղթելուց հետո, Անտրանիկ Ա Պետիկյանի նախաձեռնությամբ Չիկագոյի համալսարանում աշխատել է որպես մատուցող։ Չիկագոյի համալսարանում նախագահ Հարրի Պրատ Ջադսոնից ստացել է կրթաթոշակ՝ սովորելու Չիկագոյի համալսարանում և Ռաշ բժշկական քոլեջում։ Քուկ շրջանի հիվանդանոցում ավարտել է պրակտիկան, իսկ 1929 թվականին դարձել է Ֆիլիպ Կրոյշերի օգնականը, ով գործնականում աշխատել է ոսկրային հյուսվածքի մասնագետ Ջոն Մերֆիի հետ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Քելիքյանը 297-րդ գլխավոր հիվանդանոցում ծառայել է որպես գլխավոր օրթոպեդ և փոխգնդապետ։ Բոբ Դոուլը նրա բազմաթիվ հիվանդներից մեկն էր, և Քելիկյանը հրաժարվել է որևէ վճար ընդունել երիտասարդ վետերանից, քանի որ նրա եղբայր Սիրագանը սպանվել էր Իտալիայում 1943 թվականին։ Ընդհանուր առմամբ, Քելիկյանը յոթ վիրահատություն է կատարել 1947-1953 թվականներին՝ վերականգնելու Դոուլի ձեռքը՝ փոխպատվաստելով ոտքի ոսկորն ու մկանը աջ ուսին և ձեռքին։ Քելիկյանը փրկել է երիտասարդ Վիկտոր Ա. Լանդիի ձախ ձեռքը, որը հետագայում դարձել է Սարասոտա մոդեռնի առաջատար ճարտարապետ։ Չիկագո վերադառնալուց հետո միացել է Ուեսլի հիվանդանոցի (անգլ.՝ Northwestern Memorial Hospital) և Հյուսիսարևմտյան բժշկական դպրոցի անձնակազմին։
Ավելի ուշ Քելիքյանը դարձել է օրթոպեդիկ վիրաբուժության պատվավոր դոցենտ՝ 80 տարեկանում շաբաթական տասը վիրահատություն կատարելով։ Նա գրել է երեք դասական մենագրություն ձեռքի, կոճի և ոտքի վիրահատության, ինչպես նաև մի գիրք հայ պոեզիայի մասին։ Մասնագիտացել է նաև բնածին դեֆորմացիաների, մասնավորապես թալիդոմիդի հետևանքով առաջացած գիգանտիզմի և ֆոկոմելիայի մեջ։ Հայերից երբեք բուժման գումար չի գանձել[2]։
Քելիքյանը մահացել է 1983 թվականի հուլիսի 24-ին՝ 84 տարեկանում, Չիկագոյի Հյուսիսարևմտյան Մեմորիալ հիվանդանոցում։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացել է Օվսաննա Կուպելյանի հետ։ Որդի Արմենը՝ նույնպես վիրաբույժ է եղել։ Դուստրերն են՝ Ալիս և Վիրջինիա։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միացյալ Նահանգների բանակում ծառայության տարիներին նախագահ Հարի Թրումանի կողմից արժանացել է մեդալի։
- Գարեգին Բ. Կաթողիկոսի ձեռամբ պարգևատրվել է «Կիլիկյան Իշխան» շքանշանով[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Archived copy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 24-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ 2,0 2,1 Breu, Giovanna (1979 թ․ հոկտեմբերի 8). «Dr. Hampar Kelikian Is a Dear and Glorious Surgeon and, at 80, Still Among the Best». People Magazine. 12 (15).
- ↑ «Abril Books - Books - Truth Will Set Us Free, the». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ Power, Samantha (2013). A Problem From Hell America and the Age of Genocide. New York: Basic Books. ISBN 978-0465050895.
- ↑ «Հայոց Ցեղասպանութենէն Վերապրած Բժիշկ Համբար Քելիքեան (Համբարձում Քեքլիքեան) – Aztag Daily – Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)». www.aztagdaily.com. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- " Hampar Kelikian
- ‘The unparalleled champion’: Bob Dole’s forgotten fight to get Washington to recognize the Armenian genocide
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արմենեան, Կարօ, Ոչ եւս է հայ ժողովուրդի մեծ բարեկամ, Ա․Մ․Ն․-ի կողմէ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման դատի առաջամարտիկ, պատերազմի հերոս՝ ծերակուտական Ռապըրթ Տոլ, «Հորիզոն» շաբաթաթեր, 6 դեկտեմբեր 2021։
- Տէր Խաչատուրեան, Արտաշէս, Հայ Գիրքի Մատենագիտական Գործեր, Տոքթ. Համբարձում Քեքլիքեան, «Poetry and the Armenian image», Part II, Ararat (N. Y. ), Vol. II, No 4 (Autumn 1961).
|
- Հունվարի 17 ծնունդներ
- 1899 ծնունդներ
- Հաճըն քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 24 մահեր
- 1983 մահեր
- Չիկագո քաղաքում մահացածներ
- Չիկագոյի համալսարանի շրջանավարտներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայերն Օսմանյան կայսրությունում
- ԱՄՆ-ում օսմանյան ներգաղթյալներ
- Հայոց ցեղասպանությունից փրկվածներ
- Հայ բժիշկներ
- Հայ վիրաբույժներ