Հաղթանակի օր (Թուրքիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաղթանակի օր
Zafer Bayramı

Թուրքական զինված ուժերի զորքերը 2007 թվականի օգոստոսի 30-ի արարողության ժամանակ
Տեսակազգային տոն
Ամսաթիվօգոստոսի 30
Տոնվում է
սկսած1935
Հաստատված1926[1]
Ի հիշատակԴումլուփընարի ճակատամարտ[2]

Հաղթանակի օր (թուրքերեն՝ Zafer Bayramı, հայտնի է նաև Զինված ուժերի օր), ազգային տոն, որն այսօր էլ նշվում է Թուրքիայում։ Այն ամեն տարի նշվում է օգոստոսի 30-ին՝ 1922 թվականին Թուրքիայի անկախության պատերազմի ժամանակ Դումլուփընարի ճակատամարտում հաղթանակ տանելու պատվին։ Տոնը պաշտոնապես նշվել է 1935 թվականից ի վեր, և առաջին անգամ այն նշվել է 1923 թվականի օգոստոսի 30-ին։ Հաղթանակի տոնը նշվում է ողջ Թուրքիայում և Հյուսիսային Կիպրոսում և հանդիսանում է թուրքական բանակի և Թուրքիայի Հանրապետության տոն։ Տոնակատարությունն ավելի լայնամասշտաբ սկսվել տոնվել հատկապես 1960-ական թվականներից։ Օգոստոսի 30-ին Թուրքիայի ռազմական դպրոցների վերջին օրն է։ Հաղթանակի օրվա արարողությունները իրականացվում և կազմակերպվում են Արտաքին գործերի նախարարության արարողակարգերի գլխավոր տնօրինության կողմից` Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետ համատեղ։ Հիմնական տոնակատարությունը տեղի է ունենում Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարանը՝ Անըթքաբիրում, որտեղ Թուրքիայի նախագահն առաջնորդում է ծաղկեպսակներ դնելով, իսկ հետո հանդես է գալիս ելույթի խոսքով։ Արարողությունը տեղի է ունենում նաև Ստամբուլի ռազմական ակադեմիայում, որտեղ բոլոր ռազմական գործողությունները տեղի են ունենում այդ օրը[3][4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]