Դումլուփընարի ճակատամարտ
Արտաքին տեսք
| Թվական | 1922 թվական օգոստոսի 26- օգոստոսի 30 |
|---|---|
| Մասն է | Հույն-թուրքական պատերազմ (1919-1922) |
| Վայր | Արևմտյան Թուրքիա |
| Արդյունք | Թուրքիայի հաղթանակ |
| Հակառակորդներ | |
| Հրամանատարներ | |
| Գեորգիոս Խաձիանետիս | Մուստաֆա Քեմալ Աթաթուրք |
| Կողմերի ուժեր | |
| 177000-անոց երկու հետևակային և 1 հեծելազորային դիվիզիաներ | 208000-անոց 18 հետևակային և 5 հեծելազորային դիվիզիաներ |
| Ռազմական կորուստներ | |
|
| |
| Ընդհանուր կորուստներ | |
Դումլուփընարի ճակատամարտ (հուն․՝ Μάχη του Τουμλού Μπουνάρ, թուրքերեն՝ Dumlupınar Muharebesi or Başkumandanlık Meydan Muharebesi), Հույն- թուրքական երկրորդ պատերազմի վճռական ճակատամարտը[1]։ Ընդամենը մեկ շաբաթվա մեջ թուրքական գերության մեջ հայտնվեցին 26000 հույն զինվորականներ։ Թուրքական ԶՈւ-երի տնօրինմանը անցավ հունական 200 միավոր հրետանային տեխնիկա։ Ճակատամարտում ջախջախիչ հաղթանակ տարան թուրքերը։ Ճակատամարտի ավարտից հետո Հունաստանում հակակառավարական մեծ ընդվզումներ և շարժումներ սկսվեցին։ 177000-անոց հունական բանակի դեմ դուրս էր եկել 208000-անոց թուրքական բանակը։ Դումլուփընարի ճակատամարտից հետո Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի վարկանիշը թուրք հասարակության աչքում էլ ավելի բարձրացավ։
պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ճակատամարտին նվիրված հուշարձան
-
Ճակատամարտի տեղանքը
-
Ճակատամարտի տեղանքը
-
Ճակատամարտի տեղանքը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Douglas Dakin,The Unification of Greece 1770—1923 , ISBN 960-250-150-2
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ճակատամարտի ընթացքը Արխիվացված 2007-07-01 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դումլուփընարի ճակատամարտ» հոդվածին։ |
|