Հաղթանակի փողոց (Սովետսկ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հաղթանակի փողոց (այլ կիրառումներ)
Հաղթանակի փողոց | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Սովետսկ |
Երկարություն | 920 ± 1 մետր |
Հաղթանակի փողոց (ռուս.՝ Улица Победы), հետիոտնային փողոց Ռուսաստանի Կալինինգրադի մարզի Սովետսկ քաղաքում։ Անվանվել է Հայրենական պատերազմում ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի պատվին։ Քաղաքի գլխավոր առևտրային և զբոսանքի փողոցն է, անցնում է քաղաքի ամբողջ կենտրոնական հատվածով[1]։
Երկարությունը մոտ 1 կմ երկարություն է (արևմուտքից դեպի արևելք)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]16-րդ դարի սկզբին Տիլզիտ ամրոցի արևմտյան մասում գտնվող փոքր ձկնորսական գյուղը Տևտոնական օրդենի պետ Ալբրեխտ Հոհենցոլերներից ստանում է շուկայական առևտրի իրավունք (1511 թվական) և այդ վայրը սկսում է արագ զարգանալ. սկզբում այստեղ ձևավորվում է «գերմանական նրբանցք» (Գագարինի փողոց՝ քաղաքի ամենահին փողոց), այնուհետև ձևավորվում են այլ փողոցներ։
1540-1545 թվականներին ձևավորվել է «Երկար նրբանցքը», որը 1551 թվականին ստացել է «Լիտվայի նրբանցք» անունը, քանի որ շատ լիտվացիներ են եկել նոր փողոցը կառուցելու համար. նրանք ձգտում էին ավելի հաճելի և հարմարավետ բնակության պայմաններ գտնել Պրուսիայում, քան Լիտվայում։ Իմաստով, քաղաքի մյուս հիմնական փողոցը կոչվել է «Գերմանական փողոց» (Գագարինի փողոց), այն սկզբում բնակեցված էր գերմանացիների կողմից (Ալբրեխտի հրավիրված արհեստավորներ և առևտրականներ)։ «Hohe Strasse» («Հոէ շտրասե») եղել է Տիլզիտի գլխավոր առևտրային և զբոսանքի փողոցը։
Գերմանական ժամանակներում փողոցը հետիոտնային դեր է խաղացել, գրեթե եղել է բուլվար։ «Բարձր փողոցը» անցել է Ֆլետչերի հրապարակի և Բարձր դարպասների միջև (այժմ՝ Լենինի հրապարակ)։
Փողոցն իր «Բարձր» պատմական անունը ստացել է միայն 17-րդ դարում, երբ հեղեղից պաշտպանության համար այն ժամանակվա «Littauische» («Լիտվական») նրբանցքը լցրցին Նեման գետի մակարդակից բարձր։ Այսօր փողոցը կոչվում է Հաղթանակի։
Փողոցն իր յուրօրինակ ճարտարապետական տեսքը ստացել է էկլետիզմի, մոդեռնի և պատմականության դարաշրջանում։ Չնայած խորհրդային և ռուսական ժամանակաշրջանում այս փողոցում տեղի ունեցած մեծ ռազմական ոչնչացման, մեդուզաների գլուխները, առյուծների լայն բացված բերանները, տարբեր հեքիաթային արարածներ տպավորիչ կերպով ներկայացված են շենքերի ճակատային մասերում, ինչպես նաև պատշգամբները և գեղարվեստական կերպով ստեղծված ջրհորդանները շատ բան են ասում նախկին սեփականատերերի բարեկեցության, էներգիայի և ոգու մասին։
Տեսարժանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տիլզիտի հաշտության հուշաքար
- Տրամվայի հուշարձան
- Ազատարար զինվորի հուշարձան
- Փոստի գլխավոր շենք
- Քաղաքի պատմության թանգարան
- Ասպետի քանդակով տուն
- «Կատուն և աղունիկները» քանդակային կոմպոզիցիա
- Լուիզա թագուհու թատրոնի շենք
- «Արևելապրուսական լանդշաֆտ» բանկի մասնաճյուղի շենք
- Վարկային բանկի շենք
- Փողոցի հին բնակելի կառույց
Ներկա իրավիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս պահին փողոցը ծառայում է որպես զբոսանքի և հինավուրց ճարտարապետությամբ հիանալու վայր, ինչպես նաև առևտրային գործառույթ ունի. շենքերի բոլոր առաջին հարկերը զբաղեցնում են հագուստի, հուշանվերների, ոսկերչական խանութներ և այլն։
Փողոցի կենտրոնում տեղադրված են շատ յուրօրինակ նստարաններ, աղբամաններ, ծաղիկներով ծաղկամաններ։ Փողոցն ասֆալտապատ է, բայց ապագայում պլանավորվում է այն ծածկել գետաքարով։ Ապագայում հետիոտնային փողոցը պետք է վերածվի զբոսաշրջային տարածքի՝ լապտերներով, սրճարաններով, ռեստորաններով, հրուշակեղենի խանութներով, ստեղծագործական արվեստանոցներով, հուշանվերների և ծաղկի խանութներով, փողոցում նկարող արվեստագետներով, հյուրատներով և այլն։
Փողոցի դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Փողոցը սկսվում է Լենինի հրապարակից և ավարտվում է այն վայրում, որտեղ Ժուկով հրապարակը անցնում է դեպի Շևչենկոյի փողոց։ Փողոցն անցնում է արևմուտքից դեպի արևելք։
Հատվող փողոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոմսոմոլսկայա փողոց
- Շկոլնայա փողոց
- Գոնչարովի փողոց
- Մամին-Սիբիրյակի փողոց
- Բարեկամության փողոց
- Գերցենի փողոց
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փողոցում տրանսպորտ չկա, քանի որ այն հետիոտնային է։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Տներ Հաղթանակի փողոցում
-
Քաղաքային թանգարան
-
Հին բնակելի տներ Հաղթանակի փողոցում
-
Հին բնակելի տներ Հաղթանակի փողոցում
-
Տրամվայի հուշարձան МС-4
-
Նախկին վարկային բանկի շենքը Հաղթանակի փողոցում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «город Советск, улица Победы, Дом 42 узнать собственника в ЕГРН онлайн по адресу». publichnaya-kadastrovaya-karta.com (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.