Jump to content

Տրամվայի հուշարձան (Սովետսկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տրամվայի հուշարձան
МС-4-12 տրամվայի հուշարձանը Հաղթանակի փողոցում
Քարտեզ
Քարտեզ
Տեսակտրամվայ և Trams of Putilov plant?
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՍովետսկ
Ներկա վիճակԿանգուն
 MS-IV in Sovetsk Վիքիպահեստում

Տրամվայի հուշարձան (ռուս.՝ Трамвай-памятник), МС-4 սերիայի տրամվայ, որը, որպես հուշարձան, տեղադրված է Սովետսկի Հաղթանակի հետիոտնային փողոցում։ Հիմնադրվել է որպես հիշեցում, որ 1901-1944 թվականներին Տիլզիտում գործել է տրամվայ[1]։

Տիլզիտի հայտնի էլեկտրական տրամվայի գիծը բացվել է 1901 թվականի հուլիսի 26-ին և գործել է մինչև 1944 թվականի հոկտեմբեր։ Տրամվայի գծերը և վագոններն արտադրվել էին Ֆրանկֆուրտ քաղաքում գերմանական «Lahmeyer & Co» ընկերությունում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նոր քաղաքային իշխանությունները որոշեցին, որ ավտոբուսի երթևեկությունն ավելի արդյունավետ և հարմար է, քան տրամվայը, և Տիլզիտի տրամվայի համակարգը վերացվեց։ Թե որտեղ են այժմ գտնվում Տիլզիտի տրամվայի պարկի վագոնները, անհայտ է, սակայն Սովետսկում դեռևս կարելի է տեսնել հայտնի տրամվայի «հետքերը»՝ երկաթգծի հետքեր և սյուներ։

2012 թվականի օգոստոսին Տիլզիտի տրամվայի հիշատակին Սովետսկի իշխանությունները քաղաքի կենտրոնական հրապարակում տեղադրեցին տրամվայի վագոն։ Հուշարձանի մոտ տեղադրվել է փողոցային լապտեր՝ ռուսերեն և գերմաներեն լեզուներով փողոցների նշումներով։ Տրամվայի ներսում պարբերաբար կազմակերպվում են լուսանկարների ցուցահանդեսներ, որոնք պատմում են քաղաքի անցյալի և Սովետսկի ժամանակակից կյանքում տեղի ունեցող հիմնական իրադարձությունների մասին։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը 1933 թվականին Պուտիլովսկի գործարանում արտադրած МС-4 սերիայի տրամվայ է։ Ուղևորների համար շահագործումից հետո մեքենան փոխանցվել է ճանապարհային սպասարկմանը և աշխատել М-52 և М-26 համարներով։ 2006 թվականին վագոնը գնել է ընկերությունը և վերածել չշարժվող մակետի, ստացել է 2601 համարը և նախատեսվել է օգտագործել որպես սրճարան։ 2007 թվականին աշխատանքները դադարեցվել են, ապա վագոնը գտնվել է Սանկտ Պետերբուրգի էլեկտրատրանսպորտի թանգարանում նախկին №2 տրամվայի պարկի տարածքում։ 2012 թվականին վագոնը տեղափոխվել է Սովետսկ քաղաք, որպեսզի տեղադրվի որպես հուշարձան։

МС-4
  • Արտադրող՝ Պուտիլովսկի գործարան
  • Կառուցված միավորներ՝ № 12 (նախկինում՝ 2601)
  • Թողարկման ամսաթիվ՝ 1933 թ.

Բնութագրիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մաքսիմալ արագություն՝ 40 կմ/ժ
  • Քաշը՝ 12,56 տ
  • Նստատեղ՝ 24
  • Ամբողջական տարողություն՝ 107 (8 մարդ/մ²)
  • Ցածրաքաշություն՝ 320 մմ%
  • Դռների քանակը՝ 2
  • Երկաթուղագիծ՝ 1524 մմ
  • Երկարություն՝ 10345 մմ
  • Լայնություն՝ 2140 մմ
  • Բարձրություն՝ 3260 մմ
  • Բազա՝ 9839 մմ
  • Քարշակի բազա՝ 2700 մմ
  • Հզորություն՝2 х 52.3 կվտ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «В Советске установили памятник тильзитскому трамваю - Новости Общества - Новости Mail.Ru». web.archive.org. 2014 թ․ հուլիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]