Ազատարար զինվորի հուշարձան (Սովետսկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազատարար զինվորի հուշարձան
Ազատարար զինվորի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՍովետսկ
Շինության ձևԲրոնզե հուշարձան
Նյութբրոնզ
Ներկա վիճակԿանգուն

Ազատարար զինվորի հուշարձան (ռուս.՝ Памятник Воину-освободителю), խորհրդային զինվորին նվիրված հուշարձան Կալինինգրադի մարզի Սովետսկ քաղաքի Հաղթանակի հետիոտնային փողոցի պուրակում։ Բեռլինի Տրեպտով զբոսայգում տեղադրված Ազատարար զինվորի հուշարձանի փոքր տարբերակն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատարար զինվորի հուշարձանը (Բեռլինի հուշարձականի ամբողջական կրկնօինակ) Սովետսկում տեղադրվել է 1956 թվականին՝ մեծ շրջանաձև ծաղկաթմբի կենտրոնում։ Այդ ժամանակ Սովետսկում իրենց զինվորական ծառայությունն էին իրականացնում երկու քանդակագործ (Մարոխոնկա և Արկուլիսիզ)։ Ծառայության վերջում նրանք որոշեցին քաղաքին նվեր հանձնել և ստեղծեցին Բեռլինում գտնվող Ազատարար զինվորի հուշարձանի կրկնօրինակը։ Թույլտվության համար քաղաքային իշխանությունները դիմեցին հայտնի քանդակագործ Եվգենի Վուչետիչին, որը հուշարձանի ստեղծման համար տվեց իր համաձայնությունը։ Սա ԽՍՀՄ-ում լեգենդար հուշարձանի միակ կրկնօրինակն է։ Այնուամենայնիվ, ցեմենտով պատրաստված քանդակն արագորեն փչացավ։ Այդ պատճառով 1991 թվականին ձուլեցին մի նոր հուշարձան, այս անգամ արդեն բրոնզից։ Կա վարկած, որ չի հաջողվել Եվգենի Վուչետիչի ժառանգների հետ բանակցել հեղինակային իրավունքի համար, ուստի նոր հուշարձանը Բեռլինի Ազատարար զինվորի հուշարձանի լիարժեք պատճենը չէ[1]։ Կան մոտ տասը էական տարբերություններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Тильзит-Советск, Калининград., 2007. С. 48

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]