Տերևաթափ թուփ է` 1,5-2 մետր բարձրությամբ, ընձյուղների բաց դարչնագույն և ճյուղերի մոխրագույն կեղևով։ Տերևները մանր են, մինչև 4 սմ երկարությամբ և լայնությամբ, հիմքում կտրված կամ սեպաձև, 3-5 աբլթակ, հաճախ կրկնակի ատամնաեզր, վերևի և ներքևի կողմից գեղձամազմզուկապատ, կոթունավոր և նստադիր։ Մազմզուկապատ են նաև տերևակոթունները, ծաղկաբույլերի առանցքը և ծաղկակիրը։ Ծաղիկները սպիտակ են, առաջացնում են 3 սմ երկարությամբ ողկույզներ։ Պտուղները գնդաձև են, կարմիր, մանր, մինչև 2-3 մմ։ Էկոլոգիական խումբը՝ IX: Մշակության հավանական շրջանները՝ 3, 5-10, 12-14, 16, 21, 26, 29, 31[1]: