Հակոբ Տատրյան բեյ
Ծնվել է | 1853 |
---|---|
Ծննդավայր | Կեսարիա, Թուրքիա |
Մահացել է | 1936 |
Մահվան վայր | Կադը |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կ. Պոլսի Կայսերական զինվորական բժշկական վարժարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Աշխատավայր | Թրակիայի Քրքլարելիի, Չորլուի և Ուզուն քեոփրյուի զինվորական հիվանդանոցներ |
Հակոբ Տատրյան բեյ (1853, Կեսարիա, Թուրքիա - 1936, Կադը), հայ բժիշկ, վիրաբույժ, մանկաբարձ և ներքին հիվանդությունների մասնագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1853 թվականին, Անկարայի նահանգի Կեսարիայի գավառի կենտրոն Կեսարիա քաղաքում։
Ավարտել է Կեսարիայի պետական վարժարանը։ 1878 թվականին ավարտել է Կ. Պոլսի Կայսերական զինվորական բժշկական վարժարանը։
Եղել է փոքր վիրահատությունների վիրաբույժ, մանկաբարձ և ներքին հիվանդությունների մասնագետ։
1888-1898 թվականներին հատուկ ծառայության («հըզմեթի մախսուսե») մեջ է եղել Բաղդադում, Մուսուլում, Բասրայում և դրանց շրջակայքում։
1898 թվականին վերադարձել է Կեսարիա, ամուսնացել և մեկ որդի ու երկու դուստր է ունեցել։
Պաշտոնավարել է Թրակիայի Քրքլարելիի, Չորլուի և Ուզուն քեոփրյուի զինվորական հիվանդանոցներում։ Եղել է Մարմարա-Էրեյլիի զինվորական հիվանդանոցի բժշկապետը։
1912-1913 թվականներին Բալկանյան պատերազմի ժամանակ զինվորական բժիշկ է ծառայել Յանիայում, որտեղ և վիրավորվել է և գերի ընկել։ Պատերազմն ավարտվելուց հետո ազատվել է և Կ. Պոլիս եկել։
1914 թվականին Առաջին աշխարհամարտի ժամանակ կրկին զորակոչվել է օսմանյան բանակ։ 1914-1916 թվականներին եղել է Սելիմիեի զորանոց-հիվանդանոցի բժշկապետը։ 1916 թվականին զորացրվել է և թոշակի անցել գնդապետի (միրալայ-ալբայ) աստիճանով։ Որոշ ժամանակ Կ. Պոլսի Կադըգյուղ թաղամասի քաղաքային բժիշկ է աշխատել։ Եղել է փորձառու բժիշկ և հարգված քաղաքացի։
Մահացել է 1936 թվականին, Կադը գյուղում՝ 83 տարեկանում։ Հուղարկավորությունը կատարվել է զինվորական պատիվներով։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պարգևատրվել է արքունիքի և սպայակույտի շքանշաններով։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շիկահեր Վարդ, Կիսադարեան պատմութիւն թրքահայ բժշկութեան, 1923-1975, Իսթանպուլ, 1975։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։