Հակոբ Մեղապարտ (հուշամեդալ)

Հակոբ Մեղապարտ հուշամեդալը, Հայաստանի ազգային գրադարանի կողմից սահմանված ոչ կառավարական պարգև է՝ ՀՀ գրադարանային գործում նշանակալի ավանդ ունեցած անձանց և կազմակերպություններին պարգևատրելու համար:Հուշամեդալը պատրաստվել է 1990 թվականին և անցած ավելի քան 30 տարիներին շնորհվել գրադարանային գործի, մատենագիտոթյան և հրատարակչական գործում նշանակալի վաստակ ունեցող մասնագետներին։
Հուշամեդալի նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշամեդալի դիմերեսին պատկերված է Հակոբ Մեղապարտի կիսադեմը, հուշամեդալի եզրագծով եռալեզու մակագրությամբ գրված է, հայերեն՝ Հայ առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտ, ռուսերեն՝ Акоб Мегапарт, անգլերեն՝ Hakob Meghapart: Հուշամեդալի դարձերեսին գրադարանի թամանյանական շենքի ճակատամասն է, օղակված նռնենու ճյուղերով և հուշամեդալի եզրագծով եռալեզու Հայաստանի պետ. գրադարան, Гос. библиотека Армении, State Library of Armenia մակագրությամբ։

Պարգևատրման ընթացակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հուշամեդալը տրվում է.
- գրադարաանային գործի զարգացման և առաջընթացի մեջ ունեցած ակնառու ավանդի համար
- գրադարանների և գրադարանավարի մասնագիտության հանրային ընկալման կարևորման, գրադարաններին ցուցաբերած բարեգործական աջակցության համար
- գրադարանների զարգացմանը, գրադարանային բնագավառի աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված երկարամյա արգասաբեր գործունեության համար
- գրադարանային կադրերի պատրաստմանը և գրադարանավարների որակավորման բարձրացմանն ուղղված արդյունավետ գործունեության համար
- մասնագիտությանը հավատարմության համար
- գրադարանի միջազգային կապերի, սփյուռքի և աշխարհի հայագիտական կենտրոնների գրադարանների հետ կապերի հաստատմանն ու ամրապնդմանն ուղղված գործունեության համար
- Հուշմեդալով պարգևատրումը առաջարկվում է գրադարանի տնօրենի կողմից, քննարկվում, որոշումն ընդունվում և հաստատվում է տնօրինության նիստում
- Հուշամեդալի հետ տրվում է հավաստագիր՝ ստորագրված տնօրենի կողմից
- Հուշամեդալով կարող են պարգևատրվել ինչպես ՀՀ, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներ, կազմակերպություններ
Ազգային գրադարանի կողմից հուշամեդալով պարգևատրված մշակութային գործիչների և կառույցների անվանացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ներսես Հայրապետյան, 2003 թվական
- Ռաֆիկ Ղազարյան 2004 թվական
- Տիգրան Պետրոսյանց[1] 2007 թվական
- Սարգսյան Դավիթ 2007 թվական[2]
- Պերճ Զեյթունցյան 2008 թվական
- Նազարեթ Կիրակոսյան 2009 թվական[3]
- Արգամ Այվազյան 2009 թվական[4][5]
- Տիգրան Նիկողոսյան 2010 թվական[6]
- Լալիկ Խաչատրյան 2010 թվական
- Օլեքսանդր Բոժկո 2010 թվական
- Յովսէփ Նալպանտեան 2015
- Արևշատ Ավագյան 2015
- Տիգրան Զարգարյան 2013 թվական
- Փարավոն Միրզոյան 2018 թվական[7]
- Արա Բերքյան
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարան 2022[8]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Տիգրան Հայազն - Գլխավոր էջ». tigranhayazn.do.am. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ « Հայաստանի Գրողների Միություն». Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Ազգային գրադարանում մեծարեցին Նազարեթ Կիրակոսյանին». armenpress.am. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «ԿՈՐՍՏԻՑ ՓՐԿՈՒՄ Է ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ©». 16.05.2009.
- ↑ Այվազյան, Գևորգ Ս. (2023 թ․ դեկտեմբերի 6). «Ալեքսանդրապոլի «Որբախնամ» ընկերությունը (1868-1875 թթ.)». Գիտական աշխատություններ: 33–42. doi:10.52971/18294316-2023.26.2-33. ISSN 1829-4316.
- ↑ «Տիգրան Նիկողոսյան | ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂԻ N:1 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ». web.archive.org. 2016 թ․ օգոստոսի 12. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Ադամյան, Սոնա (2018 թ․ մայիսի 26). «ՓԱՐԱՎՈՆ ՄԻՐԶՈՅԱՆԸ «ՁՈՆ ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻՆ» ՊԱՆՆՈՆ ՆՎԻՐԵՑ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)». hraparak.am. «Հրապարակ օրաթերթ». Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ ««Սուրբ Էջմիածին՝ գրքի հանգրվան» խորագրով գիտաժողով` Մայր Աթոռում». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 25-ին.