Ներսես Հայրապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ներսես Հայրապետյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 8, 1956(1956-08-08) (67 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունգրադարանավար և մատենագետ

Ներսես Հայրապետյան (օգոստոսի 8, 1956(1956-08-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրադարանավար, մատենագետ, գրքագետ։ Հայաստանի ազգային գրադարանի հանրային կապերի բաժնի վարիչ, տնօրենի խորհրդական։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներսես Վարազդատի Հայրապետյանը ծնվել է 1956 թվականին Երևանում։ 1978 թվականին ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտը, 1985 թվականին՝ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտուրան։ 1994–1996 թվականներին գրադարանագիտություն է ուսումնասիրել Իլինոյսի համալսարանում (Ուրբանա-Շամպեյն, ԱՄՆ)։ 1991–2003 թվականներին եղել է Հայաստանի Ազգային գրադարանի փոխտնօրեն։ 1994–2003 թվականներին եղել է Հայաստանի գրադարանային միության հիմնադիր-նախագահ։ 1990-1995 թվականներին եղել է պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։ 2003-2022 թվականներին աշխատել է Հայաստանի ամերիկյան դեսպանատանը։ 2022թ. օգոստոսից աշխատում է Հայաստանի ազգային գրադարանում։ Դասավանդում է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում։ Զեկուցումներով և դասախոսություններով հանդես է եկել շուրջ 20 միջազգային և տարածաշրջանային գիտաժողովներում։ Համահեղինակությամբ պատրաստել և խմբագրել է Հայկական գրադարանային ասոցիացիայի «Հայկական գրադարան» տարեգրքի (1996-2003թթ.) № 1-7 թողարկումները։ Որպես Հայաստանի գրադարանային միության նախագահ Ներսես Հայրապետյանի նախաձեռնությամբ 2002 թվականի ապրիլից Հայաստանում մեկնարկել և մինչև օրս յուրաքանչյուր տարվա ապրիլին նշվում են ամենամյա Ազգային գրադարանային շաբաթները։ 2021 թվականից առ այսօր «Հայ գրադարանավարների և արխիվագետների միջազգային ասոցիացիայի» գործադիր խորհրդի հիմնադիր անդամ է (International Association of Armenian Librarians and Archivists[1]):

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Չարենցը և գիրքը» (1987)
  • «Արտասահմանյան մատենագիտություն» (1991)
  • «Ամերիկյան գրադարանագիտություն և տեղեկատուներ» (2001)

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մատենագիտություն նորանուն հայկական պարբերական մամուլի ցանկը, 1987–1996»
  • “Библиотека как информационный центр: новый облик” (1999)
  • “Библиотеки Южного Кавказа и кто есть кто в библиотечной сфере” (2003)
  • «Ժողովրդավարության զարգացումը Հայաստանում» (1999)
  • “The Public library service: IFLA/UNESCO guidelines for development”, (Մյունխեն, 2001)
  • «Հայաստանի ազգային գրադարան» (2000) հայերեն-անգլերեն ուղեցույցի համահեղինակ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]