Դավիթ Սարգսյան (արձակագիր)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ Սարգսյան (այլ կիրառումներ)
Դավիթ Մկրտչի Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 6, 1957 (66 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | հրապարակախոս և արձակագիր |
Աշխատավայր | Հայաստանի մշակույթի նախարարություն և Հայաստանի Ազգային Գրադարան |
Ծնողներ | հայր՝ Մկրտիչ Սարգսյան |
Դավիթ Մկրտչի Սարգսյան (հոկտեմբերի 6, 1957, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր-հրապարակախոս։
ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մկրտիչ Սարգսյանի որդին է, Վահագն Սարգսյանի եղբայրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1979 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է «Գրական թերթ», «Երեկոյան Երևան», 1980-1990 թվականներին եղել է «Սովետական գրող» (այժմ՝ «Նաիրի») հրատարակչության խմբագիր, 1990-1998 թվականներին՝ «Հայաստան» հրատարակչության տնօրեն, 1998 թվականին՝ Հայաստանի մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության աշխատակազմի ղեկավար, 1998-2011 թվականներին՝ Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն, 2001 թվականից, միաժամանակ՝ Հայկական գրադարանային կոնսորցիումի, Հակոբ Մեղապարտ և Հայկակական գրադարանային միասնական ավտոմատացման ցանց ծրագրերի տնօրեն։ 2004 թվականից՝ Հայաստանի գրադարանային միության վարչության նախագահ։ 2004 թվականին հիմնադրել է Հայաստանի Ազգային գրադարանի «Հոգևոր հայրենիք» պաշտոնաթերթը։ Աշխարհի, ԱՊՀ և Եվրոպայի ազգային գրադարանների կոնֆերանսների մասնակից է։ 2011 թվականից Հայաստանի Ազգային գրադարանի տնօրենի գլխավոր խորհրդականն ու գիտխորհրդի նախագահն է։ 2013 թվականին «Հայկական հանրագիտարան» հրատարակչության վերահսկիչ խմբագիր։ 2014 թվականից Մուսա լեռան ազգագրության և հերոսամարտի պատմության թանգարանի տնօրենն է։ 2016 թվականից՝ ՀՀ ՊՆ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրենի գլխավոր խորհրդականը։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեղինակ է «Մկրտիչը, Լուսինեն և ուրիշներ» (1986) մանկական պատմվածքների, «Հայրեր և որդիներ» (1992) էսսեների և պատմվածքների ժողովածուների, Ղարաբաղի ազատագրմանը նվիրված «Բժիշկ Հարութը» (2001), «Կայծ ցեղի ոգուց» (2002), «Մասիսն այն կողմից» (2004), «Երկվություն» (2012), «Ես և մերոնք» (2013), «Մաքառում» (2017) գրքերի, երկու թարգմանական գրքի, ինչպես նաև հոդվածների, հեռուստահաղորդումների։ Կատարել է թարգամանություններ ռուսերենից[1] կազմել և խմբագրել տասնյակ գրքեր և ժողովածուներ։
Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայաստանի Գրողների Միության անդամ, 1989,
- ՀԳՄ, «Հայ դպրություն» հասարակական կազմակերպության վարչությունների անդամ,
- Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ,
- Աշխարհի խաղաղության դեսպան, 2003,
- Հաննովերի բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի մշտական անդամ,
- Բնության և հասարակական գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս, 2004։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀԺՄ մրցանակ, 1985,
- Ֆրիտյոֆ Նանսեն միջազգային հիմնադրամի ոսկե հուշամեդալ, 2006[2],
- Հակոբ Մեղապարտ հուշամեդալ, 2007,
- ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ, 2007,
- ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալ, 2007,
- ՄԱԿ-ի հասարակական պարգևների խորհրդի Ալեքսանդր Պուշկինի անվան մեդալ, 2007,
- Հայ Դպրություն հ/կ Մեսրոպ Մաշտոց մեդալ, 2007,
- Ակսել Բակունցի անվան Գիտելիքների շտեմարան մեդալ, 2009,
- Լոռվա ձոր հ/կ Պատվավոր լոռեցի կոչում, 2011,
- Մաշտոց կրթամշակութային կենտրոնի «Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա» մեդալ, 2011,
- Մարկուսի Ով ով է հանրագիտարանի ռեկորդակիր, 2011,
- Քեմբրիջի կենսագրական միջազգային կենտրոնի Տարվա միջազգային մասնագետ, 2012,
- Գյումրիի Հովհաննես Շիրազի տուն-թանգարանի Հովհաննես Շիրազ հուշամեդալ, 2012,
- Հոգեբանների և իրավաբանների միջազգային ասոցիացիայի Տարվա լավագույն հասարակական-մշակութային գործիչ, 2013,
- Հայաստանի Մուսալեռ հայրենակցական միության «ՄՈՒՍԱԼԵՌ» հուշամեդալ,
- ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան արձակի ամենամյա մրցանակ, 2021։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Առաջնորդը. Ալֆան և Օմեգան (վեպ) Երևան։ 2020։
- Մաքառում. խոհեր և մտորումներ (գեներալ-մայոր Աշոտ Պետրոսյան), Երևան։ 2017։
- Ես և մերոնք (գեղարվեստական ակնարկ), Երևան, 2013։
- Երկվություն (վեպ), Երևան, 2012։
- Կայծ ցեղի ոգուց Երևան, 2002։
- Մասիսն այն կողմից. Երևան, 2004։
- Բժիշկ Հարութը (փաստագրական ակնարկ), Երևան, 2001։
- Հայրեր և որդիներ (պատմվածքներ), Երևան, 1986։
- Մկրտիչը, Լուսինեն և ուրիշներ (պատմվածքներ), Երևան, 1986։
- Թարգմանական գրքեր։
- Եգոր Սերգիև «Ագռավաքար», Լուսակն, 2021։
- Իոսիֆ Գրիգուլևիչ «Նոր ճշմարտության մարգարեները», Հայաստան, 1989։
- Նիկոլայ Սլադկով «Անտեսանելի գլխարկը», Սովետական գրող, 1985։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Դավիթ Սարգսյան». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ 2006 թ. հուլիսի 7 - Արձակագիր և հրապարակախոս Դավիթ Սարգսյանին շնորհվել է Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալ
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դուխով գազանն ամենավտանգավորն է, որովհետև դուխն ունի, բայց ուղեղը չունի
- Գրողն ու իր իրականությունը. Դավիթ Սարգսյան
- Դավիթ Սարգսյանի կենսագրությունը Հայաստանի Գրողների Միության կայքում
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
- Հոկտեմբերի 6 ծնունդներ
- 1957 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ
- Հայ արձակագիրներ
- Հայ հրապարակախոսներ
- Հայաստանի ազգային գրադարանի տնօրեններ
- Հայաստանի գրողների միության անդամներ
- Հայաստանի ժուռնալիստների միության անդամներ