Ռոլֆ Հակոբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հակոբ, Ռ.ից)
Ռոլֆ Հակոբ
Rolf Agop
Դիմանկար
Ծնվել է1908, հունիսի 11
ԾննդավայրՄյունխեն, Գերմանիա
Մահացել է1998, հոկտեմբերի 15
Մահվան վայրՀիլխենբախ, Գերմանիա
ՔաղաքացիությունԳերմանիա Գերմանիա
Ազգությունհայ
Մասնագիտությունդիրիժոր
ԱշխատավայրԴետմոլդի երաժշտական բարձրագույն դպրոց
Պարգևներ և
մրցանակներ
«Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների» շքանշանի խաչ
ԿայքԿայք

Ռոլֆ Հակոբ (գերմ.՝ Rolf Agop, 1908[1], Մյունխեն, Գերմանական կայսրություն - հոկտեմբերի 15, 1998(1998-10-15), Հիլխենբախ, Զիգեն Վիտգենշտայն, Առնսբերգ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա), ծագումով հայ գերմանական դիրիժոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Մյունխենում։ Պապը եղել է Կուտինայից (Քյոթահյա) Գերմանիա գաղթած Հակոբ անունով մի հայ։ Ստացել է երաժշտակահ հիմնավոր կրթություն և հռչակվել Գերմանիայում։ Ղեկավարել է մեծ նվագախմբեր Նյուրենբերգում և Դորտմունդում։ Հինգ տարի ղեկավարել է Զեգերլանդի սիմֆոնիկ նվագախումբը։ Հյուրախաղեր է ունեցել բազմաթիվ քաղաքներում, եղել է նաև Ստամբուլում և այդ առիթով այցելել է իր պապի ծննդավայրը՝ Կուտինա[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Répertoire International des Sources Musicales — 1952.
  2. Գառնիկ Ստեփանյան (1981). Կենսագրական բառարան, հատոր Բ. Երևան: «Սովետական գրող». էջ 139.