Հակիմ Վառիք
![]() Hakim Warrick | ||
![]() Հարիկը 2011 թվականին | ||
![]() | ||
---|---|---|
Ակումբ | ![]() | |
Դիրքը | Կենտրոնական / Ծանր հարձակվող | |
Համար | № 1 | |
Ի ծնե տրված անունը | Հակիմ Վառիք Hakim Warrick | |
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 8, 1982 (42 տարեկան) | |
Ծննդավայր | ![]() | |
Ազգություն | ![]() | |
Հասակ | 2,06 մ | |
Քաշ | 100 կգ | |
Դրաֆթի տարի | 2005 / ռաունդ` 1 / ընտր.` 19-րդ | |
Դրաֆթ ակումբ | Մեմֆիս Գրիզլիս | |
Կարիերա սկիզբ | 2005 թ. | |
Հակիմ Հանիֆ Վառիք (անգլ.՝ Hakim Hanif Warrick, հուլիսի 8, 1982, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, որը խաղում է ծանր հարձակվողի և կենտրոնականի դիրքերում։ Հանդես է գալիս իսրաելական «Իրոնի» ակումբում։ 2005 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվում է «Մեմֆիս Գրիզլիս» թիմի կողմից՝ 19-րդ համարի ներքո։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դպրոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Վառիքը սովորել է Փենսիլվանիա նահանգի Վինվուդ փոքրիկ քաղաքում և հանդես է եկել Friends' Central School դպրոցական բասկետբոլային ակումբում։ Իր վերջին ուսումնական տարվա ընթացքում հակիմը միջինում հավաքում է 15.2 միավոր, 13 անդրադարձ և 4.8 կասեցում։ Նրա օգնությամբ թիմը կարողանում է Friends' schools League առաջնությանը գրավել առաջին հորիզոնականը[1]։
Քոլեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև դպրոցը ավարտելը Հակիմով արդեն հետաքրքրվում էին բազմաթիվ նահանգների համալսարաններ։ Նա ընտրում է Նյու Յորք նահանգի Սիրաքյուսի համալսարանը, քանի որ այն նրան անվճար ուսում էր խոստանում։ Այնտեղ նա անցկացնում է բոլոր 4 մրցաշրջանները։ Նվաճում է ուսանողական սպորտի ազգային ասոցիացիայի մի քանի մրցանակներ և ընդգրկվում է բոլոր հնարավոր սիմվոլիկ հավաքականներում։ Կարմելո Էնթոնիի հետ միասին նրանք գրավում են «NCAA» գավաթը, որը առաջինն էր համալսարանի «Սիրաքյուս Օրանժ» հավաքանի պատմության մեջ[2][3]։
NBA
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրաֆթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վառիքը մասնակցում է 2005 թվականի NBA դրաֆթին և ընտրվում է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Մեմֆիս Գրիզլիս» ակումբի կողմից՝ 19-րդ համարի ներքո։
Մեմֆիս Գրիզլիս
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր առաջին ԲԱԱ մրցաշրջանում Հակիմը «Գրիզլիսի» խաղերի մեծամասնության ընթացքում հայտնվում է փոխարինողների նստարանում։ Այնուամենայնիվ նա ընտրվում է NBA սլեմ դանք մրցույթի մասնակցության համար։ Հաջորդ մրցաշրջանում թիմի աստղ Պաու Գասոլը վնասվածք է ստանում և Հակիմը դառնում է հիմնական ծանր հարձակվողը։ Այդ մրցաշրջանում նրա անձնական ցուցանիշները գրեթե կրկնապատկվում են։ 2006-2007 թվականների մրցաշրջանը Վառիքի կարիերայի մեջ ամենահաջողն է համարվում։ Հաջորդ մրցաշրջաններին «Մեմֆիսին» չի հաջողվում դուրս գալ Փլեյ Օֆ, իսկ Հակիմի ցուցանիշները մնում են նույնը։ Վառիքի խաղային ժամերը անընդհատ նվազում են։
Միլուկի Բաքս
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի հուլիսի 31-ին Վառիքը պայմանագիր է կնքում «Միլուոքի Բաքս» ակումբի հետ, որի կազմում նա անցկացնում է ընդամենը կես մրցաշրջան վեցերորդ խաղացողի դերում[4]։
Ֆինիքս Սանս
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի հուլիսի 8-ին Հակիմը չորս տարվա պայմանագիր է կնքում «Ֆինիքս Սանս» ակումբի հետ[5]։
Նյու Օռլեան Պելիկանս
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի հուլիսի 27-ին, արիզոնյան ակումբում անցկացված երկու անհաջող մրցաշրջաններից հետո, Վառիքը տեղափոխվում է «Նյու Օռլեան Պելիկանս»[6]։
BIG3
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի ամռանը սկսվել է BIG3 առաջնությունը, որտեղ Վառիքը հանդես էր գալիս «3 Headead Monster's» թիմի կազմում։
NBA կարիերայի ցուցանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենամյա մրցաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Թիմ | GP | GS | MPG | FG% | 3P% | FT% | RPG | APG | SPG | BPG | PPG |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2005-06 | Մեմֆիս | 68 | 2 | 10.6 | .443 | .000 | .661 | 2.1 | .4 | .2 | .3 | 4.1 |
2006-07 | Մեմֆիս | 82 | 43 | 26.2 | .524 | .000 | .771 | 5.1 | .9 | .5 | .4 | 12.7 |
2007-08 | Մեմֆիս | 75 | 30 | 23.4 | .502 | .271 | .704 | 4.7 | .7 | .5 | .4 | 11.4 |
2008-09 | Մեմֆիս | 82 | 7 | 24.7 | .491 | .217 | .711 | 5.0 | .8 | .6 | .5 | 11.6 |
2009-10 | Միլուոքի | 48 | 6 | 21.3 | .481 | .167 | .727 | 4.4 | .7 | .4 | .2 | 10.2 |
2009-10 | Չիկագո | 28 | 0 | 19.0 | .483 | .000 | .755 | 3.6 | .6 | .3 | .3 | 8.7 |
2010-11 | Մեմֆիս | 80 | 6 | 17.7 | .511 | .091 | .721 | 3.7 | .9 | .4 | .1 | 8.4 |
2011-12 | Ֆինիքս | 35 | 0 | 14.4 | .411 | .100 | .768 | 2.6 | .9 | .2 | .1 | 6.4 |
2012-13 | Նյու Օռլեանս | 1 | 0 | 7.0 | .500 | .000 | 1.000 | .0 | .0 | 1.0 | .0 | 4.0 |
2012-13 | Շառլոթ | 27 | 14 | 17.9 | .405 | .000 | .674 | 3.3 | .9 | .4 | .2 | 7.0 |
Կարիերա | 526 | 108 | 20.2 | .490 | .191 | .726 | 4.0 | .8 | .4 | .3 | 9.4 |
Փլեյ Օֆ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Թիմ | GP | GS | MPG | FG% | 3P% | FT% | RPG | APG | SPG | BPG | PPG |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2006 | Մեմֆիս Գրիզլիս | 3 | 1 | 14.3 | .250 | .000 | .857 | 2.3 | .0 | .3 | .0 | 6.7 |
2010 | Չիկագո Բուլս | 3 | 0 | 10.3 | .182 | .000 | .833 | 1.7 | .0 | .0 | .0 | 3.0 |
Կարիերա | 6 | 1 | 12.2 | .222 | .000 | .850 | 2.0 | .0 | .2 | .0 | 4.8 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Championships by Sport and Year». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Freshmen Anthony, McNamara lead Boeheim to first title». The Associated Press. 2003 թ․ ապրիլի 7. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ Feldman, Bruce (2003 թ․ ապրիլի 7). «Warrick's block denies final seconds of deja vu». ESPN The Magazine. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Милуоки отчислил Боуэна и подписал Уоррика». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ ««Финикс» заключил контракт с Хакимом Уорриком». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Hornets Acquire Lopez And Warrick From Phoenix». NBA.com (անգլերեն). 2012 թ․ հուլիսի 27. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2 августа 2012-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակիմ Վառիք» հոդվածին։ |
|
- Ապրող անձինք
- 1982 ծնունդներ
- Հուլիսի 8 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Բասկետբոլիստներ այբբենական կարգով
- Ֆիլադելֆիա քաղաքում ծնվածներ
- Ամերիկացի բասկետբոլիստներ
- Ֆինիքս Սանսի բասկետբոլիստներ
- Չիկագո Բուլսի բասկետբոլիստներ
- Մեմֆիս Գրիզլիսի բասկետբոլիստներ
- Միլուոքի Բաքսի բասկետբոլիստներ
- Նյու Օռլեանս Պելիկանսի բասկետբոլիստներ
- Շառլոթ Բոբքեթսի բասկետբոլիստներ