Հակադիր ծխում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձեռքով փաթաթած ծխագլանակ

Հակադիր ծխում, ծխման եղանակ, որի դեպքում ծխագլանակը կամ ծխագլանը բերանի մեջ են դրվում այրվող կողմով[1]։ Այդ եղանակը հիմնականում օգտագործվում է ինքնաշեն ծխելիքը ծխելիս։

Հակադիր ծխման եղանակը տարածված է Հնդկաստանի Անդհրա-Պրադեշ նահանգում և Ֆիլիպիններում[2][3]։

Հակադիր ծխումը խիստ վնասակար ազդեցություն է ունենում բերանի խոռոչի վրա և շատ հաճախ դառնում լեզվի քաղցկեղի պատճառ[4]։ Բացի լեզվի քաղցկեղի բարձր ռիսկը, ինչպես և ծխելու այլ եղանակները, հակադիր ծխումը ևս նաև այլ տեսակի քաղցկեղների առաջացման վտանգ է պարունակում, քանի որ ծխախոտի ծուխը պարունակում է քաղցկեղածին տարբեր նյութեր, որոնք միանում են ԴՆԹ-ին և շատ ծագումնաբանական մուտացիաների պատճառ դառնում։ Ավելի քան 19 քաղցկեղածին նյութեր կան ծխախոտի ծխի մեջ։ Ծխախոտ բույսը նաև պարունակում է նիկոտին, որը հույժ կախվածություն առաջացնող հոգեակտիվ քիմիական նյութ է։ Ծխախոտի տերևները ծխելիս նիկոտինը ֆիզիկական և հոգեբանական կախվածություն է առաջացնում։ Հղիության ընթացքում ծխելը կարող է դառնալ վիժման պատճառ[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Pindborg Jens J., Daftary Dinesh K., Mehta Fali S. (1977)։ «A follow-up study of sixty-one oral dysplastic precancerous lesions in Indian villagers»։ Oral Surgery, Oral Medicine, Oral Pathology 43 (3): 383–90։ PMID 265042։ doi:10.1016/0030-4220(77)90325-5 
  2. Reverse Smoking in Andhra Pradesh, India: A Study of Palatal Lesions among 10,169 Villagers
  3. Reverse smoking and palatal mucosal changes in Filipino women. Epidemiological features
  4. Bharath Tsreenivasa, Kumar Ngovind Raj, Nagaraja A, Saraswathi TR, Babu Gsuresh, Raju Pramanjaneya (2015)։ «Palatal changes of reverse smokers in a rural coastal Andhra population with review of literature»։ Journal of Oral and Maxillofacial Pathology 19 (2): 182–7։ PMC 4611926։ PMID 26604494։ doi:10.4103/0973-029X.164530 
  5. «The health consequences of involuntary exposure to tobacco smoke: a report of the Surgeon General» (PDF)։ Atlanta, U.S., page 93: U.S. Department of Health and Human Services, Centers for Disease Control and Prevention, National Center for Chronic Disease Prevention and Health Promotion, Office on Smoking and Health։ 2006։ Վերցված է 2009 թ․ փետրվարի 15