Լեզվի քաղցկեղ
Լեզվի քաղցկեղ | |
---|---|
![]() | |
Տեսակ | գլխի և պարանոցի հիվանդություն և հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | ուռուցքաբանություն |
ՀՄԴ-10 | C02 |
![]() |
Լեզվի քաղցկեղը բերանի խոռոչի քաղցկեղներից է։ Լեզվի քաղցկեղը կազմում է բերանի խոռոչի քաղցկեղների 35-50% , իսկ ընդհանուր քաղցկեղների մեջ կազմում է 1․0%։ Տարեկան գրեթե հայտնաբերվում է 18,000 դեպք, որից մահերը կազմում են մոտ 3000-ը[1]։ Ռիսկային տարիքը 50-60տ։
Առաջացման գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինչպես ցանկացած քաղցկեղի այնպես էլ լեզվի քաղցկեղի առաջացման մեջ կարևոր դեր են խաղում ՝
- Ժառանգական նախատրամադրվածությունը
- Աշխատանքի բնույթը
- Ալկոհոլի չարաշահումը
- Ծխախոտը
- Պարպերաբար մեխանիկական, քիմիական, ֆիզիկական վնասվածքները
- Ուղեկցող այլ հիվանդություններ
Լեզվի քաղցկեղի առաջացման հնարավոր նշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լեզվի չլավացող վերքեր
- Լեզվի տեղային ցավեր
- Պարբերաբար բերանի խոռոչում անզգայացման նշաններ
- Ինքնաբերաբար կամ աննշան գրգռիչից լեզվի արյունահոսություն
- Քաշի կորուստ վերը նշված գանգատների հետ միասին Խորացած դեպքերի ժամանակ կարող են լինել բերանից գարշահոտություն, խոսքի, կլման, շարժումների խանգարում ընդհուպ բացարձակ անհնարինություն։
Հիվանդության արտահայտում[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեզվի քաղցկեղը արտահայտվում է լեզվի կողմնային մակերեսներին 70-75%, լեզվարմատը ախտահարվում է 20%, լեզվի ծայրը, ստորին և վերին մակերեսները 5-10%։ Սկզբում առաջանում է պինդ ցավոտ ներսփռանք, առանաց հստակ սահմանների։ Մեծամասամբ լեզվի կողմնային մակերսներներին երևում են ատամների հետքերը, որպես մեխանիկական գրգռման հետևանք ատամների կողմից։ Ներսփռանքը կարող է վերածվել խոցի։ Առաջ է բերում խոսքի, կլման, լեզվի շարժումների խիստ սահմանափակում։
Ունի արտահայտման չորս փուլ[2]՝
- Ներսփռանքը լեզվի հաստությունում է, չափերը մոտ 1սմ, տեղային ավշային հանգույցները առանց փոփոխությունների։
- Ուռուցքը ընդգրկում է լեզվի սեփական մկանները, չհասնելով լեզվի կեսին, չափերը մոտ 2սմ, ենթալեզվային և ենթածնոտային ավշային հանգույցները եզակի շարժուն։
- Ուռուցքը ընդգրկում է մինչև լեզվի կեսը, կարող է ընդգրկել բերանի հատակի լորձաթաղանթը, բազմաթիվ մետաստազներ տեղային ավշային հանգույցներում։
- Ուռուցքը ընդգրկում է լեզվի կեսից ավելին, առկա են բազմաթիվ մետաստազներ, կախված ուռուցքի տեղակայումից առաջային կամ հետին դիրքի ժամանակ կարող է ընդգրկել տվյալ շրջանի ավշային հանգույցները։ Ախտահարվում են նաև հարակիցոսկրային և փափուկ հյուսվածքները։
Հյուսվածքների քայքայման արդյունքում առաջանում է գարշահոտություն, խոսքի, ծամելու, կլման անհնարինություն, մետաստազավորումը կարող է լինել երկկողմանի։
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ապրելիությունը կազմում է 67,1%, թիվը կազմվել է լեզվի քաղցկեղի ախտորոշումից սկսած 5 տարի ապրելիթյան ցուցանիշների հիման վրա 100,000 ախտորոշվածների շրջանում։ Տարիքը նույնպես որոշակի կապ ունի ապրելիության հետ, որքան մեծ է հիվանդի տարիքը այնքան ավելի նվազ է ապրելիության տոկոսը։ Հիմնականում հիվանդությունը հայտնաբերվում է հիվնադության երկրորդ փուլում։
Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուժումը իրենից ենթադրում է առաջնային հանգույցի հեռացում և մետաստազների բուժում։ Բուժումը համալիր ձևով է։ Կախված թե, որ փուլում է հիվանդը դիմել բուժօգնության, վաղ փուլերում հնարավոր է պահպանել լեզվի մեծ մասը, ուշացած շրջանում հնարավոր է լեզվի, հարակից ոսկրային և փափուկ հյուսվածքների վիրաբուժական հեռացում[3]։ Եթե չափերը փոքր են ուռուցքի ապա վիրաբուժական միջամտությունից հետո կատարվում է ճառագայթային բուժում։ Սակայն եթե անվիրահատելի է ուռուցքը վիրաբուժական միջամտության փոխարեն իրականացվում է քիմիաթերապիա և ճառագայթային բուժում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Cancer of the Tongue - Cancer Stat Facts»։ SEER (անգլերեն)։ Վերցված է 2020-05-25
- ↑ «Վիր.ստոմ և դծվ.pdf»։ Google Docs։ Վերցված է 2020-05-25
- ↑ Ansarin Mohssen, Bruschini Roberto, Navach Valeria, Giugliano Gioacchino, Calabrese Luca, Chiesa Fausto, Medina Jesus E., Kowalski Luiz P., Shah Jatin P. (2019)։ «Classification of GLOSSECTOMIES: Proposal for tongue cancer resections»։ Head & Neck (անգլերեն) 41 (3): 821–827։ ISSN 1097-0347։ PMC PMC6590454 ։ PMID 30600861 ։ doi:10.1002/hed.25466