Jump to content

Հաբիբ Էսիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաբիբ Էսիդ
 
Կուսակցություն՝ Call for Tunisia?
Կրթություն՝ Թունիսի համալսարան և Մինեսոտայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և տնտեսագետ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր հունիսի 1, 1949(1949-06-01) (75 տարեկան)
Ծննդավայր Սուս, Թունիս
Քաղաքացիություն  Թունիսի ֆրանսիական պրոտեկտորատ և  Թունիս

Հաբիբ Էսիդ (արաբ․՝ الحبيب الصي‎‎, հունիսի 1, 1949(1949-06-01), Սուս, Թունիս), Թունիսի վարչապետն է։

Ծնվել է՝ 1949 հունիսի 1-ին՝ Թունիսի Սուս վիլայեթում։ 2011 թվականի մարտի 28-ից մինչ 2011 թվականի դեկտեմբերի 24-ը եղել է Թունիսի ներքին գործերի նախարարը։ Թունիսի նախագահ ընտրված Բեջի Քայիդ Էս-Սեբսին երկրի քաղաքական կուսակցությունների հետ համաձայնություն կնքելուց հետո՝ 2015 թվականի հունվարի 5-ին Կարթագենյան պալատում Էսիդին նշանակել է վարչապետ և նրան մեկ ամիս ժամանակ տվել՝ ձևավորելու այնպիսի կառավարություն, որը կարժանանա Թունիսի Ազգային ժողովի պատգամավորների վստահության քվեին[1][2][3][4][5][6][7]։ Էս-Սեբսիի պես՝ Էսիդն էլ է իր ողջ քաղաքական կարիերայի ընթացքում պետական պաշտոններ զբաղեցրել նախկին նախագահ Բեն-Ալիի օրոք, ուստիև համարվում է վերջինիս դիկտատուրայի վետերաններից մեկը[8][9][10][11]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաբիբ Էսիդը ամուսնացած է, ունի երեք երեխա[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Habib Essid nommé Premier ministre tunisien». France 24. 5 января 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 5 января 2015-ին.
  2. «En Tunisie, un ex-secrétaire d'Etat sous Ben Ali nommé premier ministre». Le Monde. 5 января 2015. Վերցված է 5 января 2015-ին.
  3. «Habib Essid nominated as Tunisian prime minister». The Guardian. 5 января 2015. Վերցված է 5 января 2015-ին.
  4. «Tunisia names Habib Essid new prime minister». Financial Times. 5 января 2015. Վերցված է 5 января 2015-ին.
  5. «Habib Essid Nominated as Tunisian Prime Minister». The Wall Street Journal. 5 января 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 5 января 2015-ին.
  6. «Who Is Habib Essid? Tunisia's Prime Minister Candidate Was A Former Ben Ali Interior Minister». International Business Times. 5 января 2015. Վերցված է 5 января 2015-ին.
  7. «Новым премьер-министром Туниса стал экс-глава МВД». BBC Russian. 5 января 2015. Վերցված է 5 января 2015-ին.
  8. «Tunisia Names Old Regime Veteran to Form New Government». ABC News. 5 января 2015. Վերցված է 5 января 2015-ին.
  9. «Former interior minister nominated as Tunisian premier». Reuters. 5 января 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 5 января 2015-ին.
  10. «New Prime Minister Habib Essid promises bright future for Tunisia». Euronews. 5 января 2015. Վերցված է 5 января 2015-ին.
  11. «Премьер-министром Туниса стал еще один "ветеран" режима бен Али». Euronews. 5 января 2015. Վերցված է 5 января 2015-ին.
  12. «Habib Essid». Leaders Tunisie. 28 марта 2011. Վերցված է 5 января 2015-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական պաշտոններ
Նախորդող:
Mehdi Jomaa
Prime Minister of Tunisia
2015–2016
Հաջորդող:
Youssef Chahed
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաբիբ Էսիդ» հոդվածին։