Հաբիբ Աբդուլաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաբիբ Աբդուլաև
ուզբ.՝ Ҳабиб Муҳаммедович АбдуллаевHabib Muhammedovich Abdullayev
Ծնվել էհուլիսի 18 (31), 1912[1]
Արավան, Margelansky Uyezd, Ֆերգանայի մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 20, 1962(1962-06-20)[1] (49 տարեկան)
Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՉիգատոյի գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտություներկրաբան և քաղաքական գործիչ
Հաստատություն(ներ)Սերգո Օրջոնիկիձեի անվան ռուսական պետական երկրաբանական հետախուզական համալսարան
Գործունեության ոլորտերկրաբանություն
Պաշտոն(ներ)ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՏաշքենդի պետական տեխնիկական համալսարան
ԿոչումՌուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ
Գիտական աստիճանԵրկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան
Լենինյան մրցանակ
և Շքանշան նշանակալի ավանդի համար
ԿուսակցությունԽՄԿԿ

Հաբիբ Մուհամեդի Աբդուլաև (ուզբ.՝ Habib Abdullayev, հուլիսի 18 (31), 1912[1], Արավան, Margelansky Uyezd, Ֆերգանայի մարզ, Ռուսական կայսրություն - հունիսի 20, 1962(1962-06-20)[1], Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուզբեկ երկրաբան, Ուզբեկստանի ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1947), նախագահ (1956-1962), ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ (1958)։ ԽՄԿԿ անդամ (1941): Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հանքաբանության ընկերության անդամ (1960), Ֆրանսիայի աշխարհագրական ընկերության անդամ (1960)։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 5-րդ գումարման պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1936 թվականին ավարտել է Միջինասիական արդյունաբերական ինստիտուտը։ Այնուհետև դասավանդել է Մոսկվայի երկրահանքաբանական և Միջինասիական պոլիտեխնիկական ինստիտուտներում։ Աբդուլաևի հիմնական աշխատանքները նվիրված են պետրոլոգիային և հանքավայրերին։ Առաջ է քաշել տեսություն օգտակար հանածոների կազմավորման օրինաչափությունների և երկրակեղևում դրանց բախշման մասին։

1959 թվականին արժանացել է Լենինյան մրցանակի։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով, Աշխատանքի կարմիր դրոշի, Կարմիր աստղի եռակի շքանշանակիր է։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Որդին՝ Պուլատ Աբդուլաևը, դիվանագետ է, Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաբիբ Աբդուլաևի անունով կոչվել է Տաշքենդի մետրոպոլիտենի Յունուսաբադի գծի կայարաններից, որը կառուցվել է 2001 թվականին։

Ղրղզստանում, որտեղ ծնվել է Հաբիբ Աբդուլաևը, նրա պատվին անվանվել են Օշ քաղաքի և Արավանի շրջանի դպրոցներ, փողոցներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Абдуллаев Хабиб Мухаммедович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969. — Т. 1 : А — Ангоб. — С. 17.