Կրուպսկայայի փողոց (Յալթա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կրուպսկայայի փողոց (այլ կիրառումներ)
Կրուպսկայայի փողոց
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Գտնվում էՅալթա
Երկարություն540 մետր
Անվանվել էՆադեժդա Կրուպսկայա
Փոստային ինդեքս298637

Կրուպսկայայի փողոց (ռուս.՝ Улица Крупской), փողոց Ղրիմի Յալթա քաղաքի 10-րդ միկրոշրջանում։ Անվանվել է ռուս խորհրդային պետական և կուսակցական գործիչ, Վլադիմիր Լենինի կնոջ` Նադեժդա Կոնստանտինովնա Կրուպսկայայի (1869-1939) պատվին։ Սկիզբ է առնում Նախիմովի նրբանցքի թիվ 12 տան մոտից և ավարտվում Տիմիրյազևի փողոցի հետ հատումով։ Երկարությունը 540 մետր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յալթա քաղաքի Կրուպսկայայի փողոցը գտնվում է 10-րդ միկրոշրջանում։ Այն սկսվում է Նախիմովի նրբանցքի թիվ 12 տան մոտից, հատում Գրիգորևի փողոցը, Ֆուրմանի փողոցը, Մայոր Սավելևի փողոցը և ավարտվում Տիմիրյազևի փողոցի հետ հատումով։ Փողոցում կա համարակալված 51 շինություն։ Երկարությունը 540 մետր է։

Կրուպսկայայի փողոցի փոստային դասիչն է՝ 298637։

Փողոցն անվանվել է ռուս խորհրդային պետական և կուսակցական գործիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ, Վլադիմիր Իլյիչ Լենինի կնոջ` Նադեժդա Կոնստանտինովնա Կրուպսկայայի (1869-1939) պատվին։ 1918 թվականին նա ընտրվել է Հասարակական գիտությունների սոցիալիստական ակադեմիայի անդամ։ 1920 թվականի նոյեմբերից եղել է լուսժողկոմատին կից գլխքաղլուսի նախագահ, 1929 թվականից՝ ՌԽՖՍՀ լուսժողկոմի տեղակալ։ Լենինի և կուսակցության, ժողովրդական կրթության հարցերի ու կոմունիստական դաստիարակության մասին աշխատությունների հեղինակ է։ Աճյունն ամփոփված է Կրեմլի պատի մեջ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 5, էջ 701». Վերցված է 2019 Ապրիլ 4-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]