Տիմիրյազևի փողոց (Յալթա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիմիրյազևի փողոց (այլ կիրառումներ)
Տիմիրյազևի փողոց
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Գտնվում էՅալթա
Երկարություն1,2 կմ
Անվանվել էԿլիմենտ Տիմիրյազև
Փոստային ինդեքս298609

Տիմիրյազևի փողոց (ռուս.՝ Улица Тимирязева), փողոց Ղրիմի Յալթա քաղաքի 10-րդ միկրոշրջանում։ Անվանվել է ռուս բնախույզ-դարվինիստ, բուսաբան-ֆիզիոլոգ, բույսերի ֆիզիոլոգիայի ռուսական գիտության դպրոցի հիմնադիրներից մեկի՝ Կլիմենտ Արկադևիչ Տիմիրյազևի (1843-1920) պատվին։ Սկիզբ է առնում Խալտուրինի փողոցից և ավարտվում Յուժնոբերեժնոյե խճուղու հետ հատումով։ Երկարությունը 1200 մետր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յալթա քաղաքի Տիմիրյազևի փողոցը գտնվում է 10-րդ միկրոշրջանում։ Այն սկսվում է Խալտուրինի փողոցից, հատում Կրուպսկայայի փողոցը, Միցկոյի փողոցը և ավարտվում Յուժնոբերեժնոյե խճուղու հետ հատումով։ Փողոցում կա համարակալված 77 շինություն։ Երկարությունը 1200 մետր է։

Տիմիրյազևի փողոցի փոստային դասիչն է՝ 298609։

Փողոցն անվանվել է ռուս բնախույզ-դարվինիստ, բուսաբան-ֆիզիոլոգ, բույսերի ֆիզիոլոգիայի ռուսական գիտության դպրոցի հիմնադիրներից մեկի, Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Կլիմենտ Արկադևիչ Տիմիրյազևի (1843-1920) պատվին։ Տիմիրյազևը Լոնդոնի թագավորական ընկերության անդամ էր, Գլազգոյի, Քեմբրիջի, Ժնևի համալսարանների պատվավոր դոկտոր, Էդինբուրգի բուսաբանական ընկերության թղթակից անդամ, ռուսական շատ համալսարանների և գիտական ընկերությունների պատվավոր անդամ։ Նրա աշխարհայացքի ձևավորման գործում մեծ դեր են խաղացել ռուս հեղափոխական սոցիալ-դեմոկրատների մատերիալիստական-փիլիսոփայական հայացքները, Դմիտրի Մենդելեևի, Իլյա Մեչնիկովի, Իվան Սեչենովի և Չարլզ Դարվինի գիտական աշխատությունները[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 12, էջ 9». Վերցված է 2019 Ապրիլ 15-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]