Կրուպայ աղբյուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրուպայ աղբյուր
Տեսակաղբյուր և բնության հուշարձան
Երկիր Սերբիա
ՎարչատարածքՄիլանովաց
ԲԾՄ220 մետր
ԼեռնաշղթաԲելյանիցա
Քարտեզ
Քարտեզ

Կրուպայ աղբյուր[1] (սերբ.՝ Krupajsko vrelo, սերբական կիրիլիցա՝ Крупајско врело), ջրային աղբյուր Արևելյան Սերբիայում և Պոմորավլյե շրջանում՝ Բելյանիցայի արևմտյան կրաքարային զանգվածի տակ, Կրուպայ գետի աջ կողմում, 220 մետր բարձրության վրա։ Այն մոտ է Միլանովաց գյուղին, Ժագուբիցայից 35 կիլոմետր (22 մղոն)։

Տարածք և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրուպայ աղբյուրը արևելյան Սերբիայում, Պոմորավլյե շրջանում է և պատկանում է կարսթ աղբյուրներին[2], 9-11 աստիճան ջերմաստիճանով։ Աղբյուրը հատակում ունի ամֆիթատրոնի ձև ունեցող հիմնականում ուղղահայաց կողմեր։

Աղբյուրի հոսանքը 435 մետր երկարություն ունի, սկզբում հոսում է դեպի հյուսիս և 130 մետրից այն կողմ փոխում է իր ուղղությունը դեպի արևմուտք, որ շարունակի հոսել ևս 300 մետր մինչ այն միանա Կրուպայի գետի հետ։ Երբ պատնեշը կառուցվել է, Կրուպայի աղբյուրը ստացել է օվալային տեսք 40 մետր երակարությամբ և 17 մետր արևմուտք։ Աղբյուրի ջուրը հոսում է լճից շատ գեղեցիկ ջրվեժի տեսքով։

1998 թվականի հողաբանական ուսումնասիրությունները, որոնց հետևեց մանրակրկիտ հետազոտական ծրագիր, որը արտացոլում է քարանձավի սիֆոնի 70 մետր խորությամբ հակադարձ թևը, որը տանում է դեպի Բելյանիցայի կրաքարի հալում։ Պատնեշից մինչև ջրաղաց, հոսանքի ջուրը հոսում է կրաքարի միջով, բարձրանալով զառիթափ կողմերից և ջրվեժներից։ Աղբյուրի հիդրոլոգիական ռեժիմը և դրա ուժգնությունը բավականաչափ թեստավորված չեն։

Կարսթի աղբյուրների մեծ մասի նման, Կրուպայի աղբյուրում ջրի քանակը բավականին փոփոխական է տարվա ընթացքում։ Ջրաղացի կառույցի մոտ կա մի տաք ջրի աղբյուր, որը կցված է և ուղղորդում է դեպի շատրվանը։ Շատրվանից հազարավոր մետրե րի վրա, մեկ այլ տաք ջուր է հոսում ջրվեժի մանրակերտի պատկերով, որը սկսել է ինքնամարվող գեոլոգիական ջրամբարից։

Կրուպայ աղբյուրը և շրջապատող 9 հեկտար տարածքը պահպանված են, որպես ազգային կաևորության բնության կոթող է Սերբիայի Հանրապետությունում։ Բնության կոթողը[3] «Կրուպայսկո Վրելո»-ն հիմնադրվել է Սերբիայի Հանարապետության որոշման և Բնության պահպանության ակտի հիման վրա, հատկանշական նշանակություն ունեցող պահպանվող բնական ժառանգության համար այն Սերբիայի ամենաուժեղ կարստային ռեսուրսներից մեկն է։ Ըստ աղբյուրի մորֆոլոգիայի, հիդրոլոգիական ֆունկցիաների և ուղեկցող բնական հատկանիշների, պատկանում է գրավիտացիոն աղբյուրների առավել ներկայացուցչական խմբին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Marinovski, Ph.D., Naume. «Tourism Geography - Monuments of Nature in Serbia» (PDF). MHTSPS, p.331. (սերբերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  2. Petrovic Ph.D., Jovan B. (2002). Karst springs of Eastern Serbia. Beograd. M 24. էջ 2.
  3. Natural beauties of Serbia at Serbia.com

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]