Սերբական Հանրապետության աշխարհագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերբիայի Հանրապետության տեղագրական քարտեզ

Սերբական Հանրապետությունը աշխարհագրական տեսանկյունից տեղակայված է Բալկանյան թերակղզու կենտրոնական մասում։ Սերբական Հանրապետության տարածքը կազմում է 24,641² կիլոմետր։ Այն գտնվում է 42°° 33 ‘ և 45°° 16 ‘ հյուսիսային լայնության և 16°°11 ‘ ու 19 °° 37 ‘ արևելյան երկայնության միջև։ Սերբիայի Հանրապետությունը գտնվում է երկու բնական-աշխարհագրական և սոցիալ-տնտեսական շրջանների՝ Պաննոնյան և Միջերկրական ծովի սահմանագծում, ծով ելք չունի։

Սահմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերբական Հանրապետության սահմանները միջազգայնորեն ճանաչված են և սահմանամերձ են Սերբիայի, Խորվաթիայի, Չեռնոգորիայի, նաև Բոսնիա և Հերցեգովինայի Ֆեդերացիայի հետ[1]։ Սերբական Հանրապետության սահմանների երկարությունը կազմում է 2,170 կմ, որից 1,080-ը սահմանակից է Բոսնիա և Հերցեգովինայի Միավորմանը։ Թե այդ և թե այլ սահմանները ստեղծվել են առանց հաշվի առնելու էթնիկ, պատմական և բնական-աշխարհագրական գործոնները և որոշվել են Դեյթոնյան համաձայնագրի ժամանակ, ռազմաքաղաքական իրավիճակի հիման վրա։

Հաշվարկների համաձայն, եթե Սերբական Հանրապետության տարածքը համախմբված շրջանակ լիներ, ապա սահմանների երկարությունը կլիներ 561 կմ[2][3]։

Ռելիեֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վելեժ լեռ

Սերբական Հանրապետության տարածքների երկրամակերևույթը ներկայացված է տարբեր ձևերով։ Հյուսիսային հատվածը պրիպաննոնյան բլրավոր լեռնաշղթայում, կազմված է կայնոզոյան նստվածքից, աստիճանաբար թեքվում է դեպի ողողակային դաշտավայրը և գետային դարատափ, որոնք համարվում են Սերբիայի Հանրապետության առավել բերրի վայրերը։ Հանրապետության արևելքում և հարավ-արևելքում դարավանդավոր տեղանքը աստիճանաբար հասնում է Հերցեգովինայի բարձր լեռներին։

Սերբական Հանրապետության լեռների շարքում առավել հայտնի է Յախորինան, որտեղ 1984 թվականին կայացել է տասնչորսերորդ ձմեռյաին Օլիմպիական խաղերը։ Ոչ պակաս հայտնի է նաև Մագլիչ լեռը, որը հանդիսանում է Սերբիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի հանրապետությունների ամենաբարձր լեռը՝ ծովի մակարդակից 2386 մետր։ Սերբիայի Հանրապետությունում են գտնվում Զելենգորի, Լելիի, Վոլույկա, Տրեսկավիցներ, Ռոմանիի, Վլաշիչա, Գրմեչա, Կոզարներ, Օզրենա և շատ այլ կուսական տեղանքներ, որոնք իրենց անտառներով լեռնագնացների, ձկնորսների և զբոսաշրջիկների ուշադրությունն են գրավում։

Ջրագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերբական Հանրապետությունն ունի ջրային ռեսուրսների զգալի պաշարներ, ինչպես նաև ստորերկրյա ջրեր։ Սերբիայի Հանրապետությունում են գտնվում բազմաթիվ աղբյուրներ և հանքային ջրեր։

Գետեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրեբիշնիցա գետ

Շատ գետեր Հանրապետությունում ունեն խոշոր ջրվեժներ և զգալի հիդրոէներգետիկ ներուժ։ Դրանք ունեն նաև բազմաթիվ հանգստավայրային ներուժ, հատկապես լեռնային գետերն իրենց մաքուր ջրով։

Սերբիայի Հանրապետության ամենամեծ գետերը համարվում են Դրինան (305 կմ), Սավան (202 կմ) և Վրբասը (117 կմ)[4]։ Դրանք պատկանում են Սև ծովի ավազանին։ Արևելյան Հերցեգովինայի Չեմերնո լեռնանցքից հարավային գետերը (Տրեբիշնիցա, Ներետվա) պատկանում են Ադրիատիկի ավազանին։ Սերբիայի Հանրապետության մյուս խոշոր գետը Բոսնան է[4]։

Լճեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալկանա լիճ

Սերբական Հանրապետության ամենամեծ լիճը համարվում է Բիլեչյան լիճը (մակերես 27,064 կմ²), որը Բալկաններում ամենամեծ արհեստական լիճն է։ Արհեստական լճերից են նաև Պերուչաց (12,401 կմ²), Զվորնիչ (8,876 կմ²), Վիշերգադ (8,900 կմ²) և Բեչացկ (2,300 կմ²) լճերը։ Բնական ծագմամբ ամենամեծ լիճը Շտիրինսկի լիճն է (0,129 կմ²), որը գտնվում է Զելենգորա լեռան վրա։ Այլ բնական լճերից են նաև Կոտլանիչը (0,044 կմ²), Ուլոշը (0,043 կմ²), Դոնյե Բարը (0,021 կմ²) և Օրլովան (0,021 կմ²)[4]։

Սերբական Հանրապետության լճերը գտնվում են պետության պաշտպանության ներքո։ Սերբիայի Հանրապետության լճերի կարգավիճակը սահմանվում է «Ջրային ռեսուրսների մասին» օրենքով։ Գյուղատնտեսության, անտառտնտեսության և ջրային ռեսուրսների նախարարության շրջանակներում Սերբական Հանրապետության ջրային ռեսուրսների տնօրինությունը ներգրավված է լճերի պաշտպանության գործում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «География Республики Сербской» (սերբերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.
  • «Агентство водных ресурсов РС» (սերբերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Географски и демографски подаци» (սերբերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.
  2. «География Республики Сербской» (սերբերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.
  3. «Географија». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Статистика РС за 2011 год» (PDF) (սերբերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.