Կրոնը Սլովակիայում
Սլովակիայի հիմնական կրոնը քրիստոնեությունն է։
Սլովակյան Սահմանադրությունը երաշխավորում է դավանանքի ազատությունը։ Ընդհանուր առմամբ Սլովակիան համարվում է բավականին կրոնականացված երկիր (բնակչության 77%)՝ հատկապես համեմատած հարևան Չեխիայի հետ։
Սլովակիայի հավատացյալների մեծ մասը (62 %) կաթոլիկներ են[1]։ Երկիրը բաժանված է 8 թեմերի, այդ թվում՝ 3 արքեպիսկոպոսական թեմերի։ Կան նաև հունակաթոլիկներ(4,1 %)[1]։
Ըստ մեծության երկրորդ խումբը բողոքականներն են (10,8 %[2], լյութերականները (հիմնականում սլովակներ) և ռեֆորմականները (հիմնականում հունգարները))։
Ուղղափառությունը (0,9 %) տարածված է հիմնականում ռուսների և երկրի հյուսիս-արևելքում նրանց հետնորդների շրջանում[3]։ Սլովակիայում ապրում է 50 000 ուղղափառ և կա 125 եկեղեցի ու 105 ուղղափառ համայնք[4]։
Մնացած դավանանքներին պատկանում է երկրի բնակչության 1,1 %-ը։ Մոտ 2 300 հրեաներ են մնացել Սլովակիայի մինչպատերազմական հրեական բնակչությունից, որոնք կազմում էին մոտ 120 000 մարդ[5]։
Երկրի ողջ տարածքում բնակչության գերիշխող են կաթոլիկները՝ բացառությամբ երկու շրջանների՝ Միյավան, որտեղ ավելի շատ են լյութերականները, իսկ Սվինդիկում՝ հունակաթոլիկները[6]։
Բնակչության 13,7 %-ն իրեն համարում է աթեիստ[1][2]։
Սլովակիայում ապրում են 4-5 հազար մուսուլման, սակայն նույնիսկ այդ պարագայում երկրում չկա և ոչ մի մզկիթ[7]։
Դավանանք | Թվակազմ | |
---|---|---|
Կաթոլիկներ | 3.708.120 | |
Լյութերականներ (Evanjelická cirkev augsburského vyznania na Slovensku) | 372.858 | |
Հունակաթոլիկներ | 219.831 | |
Ռեֆորմականներ | 109.735 | |
Ուղղափառներ | 50.363 | |
Եհովայի վկաներ | 20.630 | |
Մեթոդականներ | 7.347 |
Բացի այդ՝ երկրում կան քրիստոնեական այլ ուղղությունների փոքր խմբեր՝ բապտիստներ, յոթերորդ օրվա ադվենտիստներ, չեխական եղբայրներ, հին կաթոլիկներ, Սլովակիայի առաքելական եկեղեցի, հուսիտներ և այլն[9][10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Slovakia — Basic Information at the Government Office of the Slovak Republic
- ↑ 2,0 2,1 2001 census. Словакия Արխիվացված 2020-04-07 Wayback Machine в The World Factbook
- ↑ Slovakia. Encyclopædia Britannica Online.
- ↑ Иерархия церквей | Словакия
- ↑ Vogelsang, Peter; Brian B. M. Larsen (2002). «Deportations». The Danish Center for Holocaust and Genocide Studies. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է April 26 2008-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dateformat=
ignored (օգնություն) - ↑ «Tab. 6 Obyvateľstvo trvalo bývajúce v okresoch SR podľa náboženského vyznania, SODB 2011» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.
- ↑ «Словакия — единственная страна в ЕС, где нет ни одной мечети». Седмица.ру.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=
- ↑ «Table 14 Population by religion» (PDF). Statistical Office of the SR. 2011. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 8-ին.
- ↑ 2001 թվականի Սլովակիայի մարդահամարի արդյունքներ
- ↑ Slovak Republic. International Religious Freedom Report 2005. USDOS.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Freedom of religion or belief in Slovakia - Legislationline database Արխիվացված 2017-02-11 Wayback Machine (անգլերեն)