Կրիվոյ Ռոգի կրկես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Museum Silhouette.svg
Կրիվոյ Ռոգի կրկես
Криворожский государственный цирк
Криворізький державний цирк.jpg
Տեսակ Կրկես
Երկիր Flag of Ukrainian SSR.svg Ուկրաինա
Տեղագրություն Դնեպրոպետրովսկի մարզ
Կառուցման սկիզբ 1970 թվականի հուլիսի 17
Հիմնադրված է հուլիսի 17, 1970
Կրիվոյ Ռոգի կրկեսը գտնվում է Ուկրաինաում
Կրիվոյ Ռոգի կրկես
Պաշտոնական կայք
Կոորդինատներ: 47°54′10.936800100008″ հս․ լ. 33°24′2.7900001000108″ ավ. ե. / 47.90303800002777734° հս․. լ. 33.400775000027778106° ավ. ե. / 47.90303800002777734; 33.400775000027778106

Կրիվոյ Ռոգի կրկես (ուկր.՝ Криворізький державний цирк), Կրիվոյ Ռոգ, Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի պետական սեփականություն։

Առանձնահատկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրկեսը գտնվում է Մետալուրգիական շրջանում, Սոցգորոդում, քաղաքի ամենաառաջադեմ վայրերից մեկում։ Կրկեսը կառուցված է ստանդարտ նախագծով, որը 1966 թվականին ճարտարապետ Գեորգի Վասիլևիչ Նապրիենկոն[1] մշակել է «Գիպրոտատեր» Մոսկվայի ինստիտուտում Սալոմե Մաքսիմով Գելֆերի համագործությամբ։ Կրկեսի նախագիծը իրականացվել է Խորհրդային Միության մի շարք խոշոր քաղաքներում, առաջինը Նովոսիբիրսկում, այնուհետև Ուֆա, Սամարա, Դոնեցկ, Պերմ, Լուգանսկ, Վորոնեժ, Խարկով, Բրյանսկ և Չերեպովեց քաղաքներում[2]։ Բազմաֆունկցիոնալ տարածքը կարելի է օգտագործել որպես կինոթատրոն, էստրադային և սպորտային դահլիճ՝ տարբեր քանակությամբ տեղերով։ 1765-ը նախատեսված է կրկեսային ներկայացումների համար, 1500-ը՝ լայնէկրան դահլիճի համար, 2000-ը՝ Էստրադային շոուների համար[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականին Կրիվոյ Ռոգի Գործադիր կոմիտեն սկսեց կրկեսի կառուցում Կրիվոյ Ռոգ քաղաքում։ Համամիութենական Լենինի շքանշանակիր պետական «Սոյուզգոսցիրկ» միավորումը վարկ էր վերցրել, որպեսզի ֆինանսավորեր և կառուցեր նոր կրկես։ Կրկեսի շենքը դարձավ համաքաղաքային աշխատանք։ 1970-ական թվականներին կրկեսն արդեն կառուցվել էր, և կառույցի ավարտը համընկնել է Վլադիմիր Լենինի ծննդյան 100-րդ տարելիցի հետ։

Հուշատախտակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Կրկեսը կառուցվել է 1970 թվականին հոբելյանական` Կրիվբաստրոյի» շինարարական տրեստի կողմից, մասնագիտացված կազմակերպություններով, քաղաքի հասարակական ակտիվ մասնակցությամբ։ Aquote2.png

Կրիվոյ Ռոգի կրկեսն իր դռները բացել է 1970 թվականի հուլիսի 17-ին։ Կրկեսի առաջին համարները ներկայացրել են ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Դուրովը՝ «Վարժեցված փիղ» ներկայացմամբ, Վալենտին Ֆիլատովը՝ « Արջի կրկեսը» ներկայացմամբ, ինչպես նաև Սոցիալիստական աշխատանքի հերոս Միխայիլ Նիկոլաևիչ Ռումյանցևը, որն առավել հայտնի էր որպես Կարանդաշ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]