Կրիստինա Պելակովա
| Կրիստինա Պելակովա | |
|---|---|
Life is a Game ֆիլմի նկարահանման ժամանակ | |
| Հիմնական տվյալներ | |
| Բնօրինակ անուն | Kristína |
| Ի ծնե անուն | Kristína Peláková |
| Ծնվել է | 1987 օգոստոսի 20, Սվիդնիկ, Չեխոսլովակիա Svidník, Չեխոսլովակիա[1] |
| Երկիր | |
| Ժանրեր | փոփ |
| Մասնագիտություն | պոպ երգչուհի |
| Գործիքներ | դաշնամուր և վոկալ |
| Գործունեություն | 2007 թվականից |
| Լեյբլ | H.o.M.E. Production, Brjan Music |
| Կայք | www.kristinamusic.sk www.kristinafanklub.sk |
Կրիստինա Պելակովա (սլովակ.՝ Kristína Peláková, օգոստոսի 20, 1987[1], Svidník, Չեխոսլովակիա[1]), սլովակ երգչուհի։
Եվրատեսիլ 2010 թվականի մասնակիցը Սլովակիայից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիերան սկսել է մանուկ հասակից, հաճախել է պարի և դաշնամուրի դասերի։ Ընդունվել է Կոշիցեի կոնսերվատորիայի երաժշտության և թատրոնի ֆակուլտետ, որտեղ հանդիպել է պրոդյուսեր Մարտին Կավուլիչին, ով դարձել է նրա պրոդյուսերը և օգնել հետագա կարիերայում։ 2007 թվականին թողարկել է առաջին սինգլը՝ «Som tvoja», որը ձայնագրել է բրատիսլավիայի A.M.O. խմբի ռեփեր Օպակի հետ։ Հայտնի է դարձել «Vráť mi tie hviezdy» կոմպոզիցիայի կատարումով։ Առաջին ալբոմը «Ešte Váham» թողարկվել է 2008 թվականի նոյեմբերի 11-ին։
2009 թվականին «Stonka» («Ցողուն») երգով հայտնի է դարձել ոչ միայն Սլովակիայում, այլ նաև նրա սահմաններից դուրս։ Եվրատեսիլ 2010 երգի մրցույթում ներկայացրել է Սլովակիան, սակայն Horehronie երգը մրցույթի եզրափակիչ փուլ չի անցել։ 2011 թվականին իր պրոդյուսերի՝ Մարտին Կավուլիչի հետ ձայնագրել են Սլովակիայում հոկեյի 2011 թվականի առաջնության հիմնը[2][3]։
2011 թվականի նոյեմբերին դարձել է «Տարվա երգչուհի» ըստ «Óčko» հեռուստաալիքի այցելուների[4][5][6]։
Դիսկոգրաֆիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]CD սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Ako sme tvorili falošnú hymnu
- ↑ Kristína spieva oficiálnu hymnu MS. Po webe sa šírila falošná
- ↑ «Odkaz pre fanúšikov». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 5-ին.
- ↑ Ceny Óčka 2011 brali Martin Harich, Nightwork i Kristina(չաշխատող հղում)
- ↑ Najobľúbenejší slovenskí speváci v Česku? No Name, Elán, Žbirka a Kristína
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 «Дискография на официальном сайте». Արխիվացված է օրիգինալից 2011-10-18-ին. Վերցված է 2015-05-05-ին.
- 1 2 3 4 5 Kristína v prvej lige aj v susednom Česku
- ↑ Kristina Peláková – Wikipedia, wolna encyklopedia
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրիստինա Պելակովա» հոդվածին։ |
| ||||||||||||||