Կրիոհրաբուխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կրիոհրաբխերի գոյության այս պահին ամենավստահելի օրինակն է Սատուրնի արբանյակ Տիտանի վրա գտնվող Ճակատագրի լեռները[1]

Կրիոհրաբուխ (երբեմն նաև անվանում են սառցե հրաբուխ), հրաբուխների տեսակ, որը ի տարբերություն հրաբուխների, որոնք ժայթքում են հալված քարեր, արտանետում է ցնդող նյութեր, օրինակ ջուր, ամոնիակ կամ մեթան[2]: Արտանետվող նյութերը անվանում են կրիոլավա, կրիոմագմա կամ հրաբխային սառույցի հալոցք[2], այս նյութերը սովորաբար հեղուկներ են, որոնք արտանետման պահին իրենցից ներկայացնում են շիթեր, երբեմն նաև լինում են գոլորշու տեսքով: Ժայթքումից հետո, կրիոլավան հիմնականում խտանում է պինդ վիճակի, քանի որ այս հրաբուխների շրջապատող ջերմաստիճանը սովորաբար չափազանց ցածր է: Կրիոհրաբուխներ կարող են առաջանալ հիմնականում այն երկնային մարմինների վրա, որտեղ գոյություն ունի հեղուկի նար սառեցման աստիճանից ցածր վիճակում (օրինակ՝ սառցե արբանյակներ, Պլուտոն, և այլն)[3]: Պլուտոնի, Տիտանի, Սերեսի, ինչպես նաև մի շարք այլ մարմինների վրա հայտնաբերված բազմաթիվ մակերևույթի առանձնահատկություններ համարվում են հնարավոր կրիոհրաբուխներ: Այս շարքին են դասվում նաև Էնցելադի և հնարավոր է նաև Տրիտոնի վրա ժայթքող սառցե գեյզերները:

Կրիոհրաբուխների առաջացման համար բավարար էներգիայի աղբյուր կարող է հանդիսանալ մակընթացային տաքացումը[4]: Սառեցված նյութերի մասնակի թափանցելություն ունեցող շերտերում ստեղծվում է ընդերքային ջերմոցային էֆեկտ որն էլ առաջացնում է անհրաժեշտ ջերմությունը:

Կոյպերի գոտու մարմին Կվավարի վրա հայտնաբերված տաքացման հետքերը[5] թույլ տվեցին որոշ գիտնականներին ենթադրել, որ այս մարմնի վրա նախկինում գործել են ակտիվ կրիոհրաբուխներ: Ռադիոակտիվ տրոհումը կարող էր լինել այս ակտիվության համար անհրաժեշտ էներգիայի աղբյուրը:

Դիտարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնցելադի շիթերը «սնում» են Սատուրնի E օղակը:

2005 թվականի նոյեմբերի 27-ին Կասինի կայանից կատարվել են Էնցելադի հարավային բևեռի գեյզերների լուսանկարներ[6]:

Կրիոհրաբխային գործունեության ոչ-ուղղակի ապացույցներ են գրանցվել նաև Արեգակնային համակարգի մի շարք այլ սառցե արբանյակների վրա՝ որոնցից են Եվրոպան, տիտանը, Գանիմեդը և Միրանդան: Կասինի կայանից դիտարկվել են Սատուրնի արբանյակ Տիտանի մի քանի առանձնահատկություններ, որոնք նույնականացվել են որպես կրիոհրաբուխներ[7]: Համաձայն վարկածներից մեկի, Տիտանի մթնոլորտի մեթանի գոյությունը բացատրվում է հենց կրիոհրաբխային ակտիվ գործունեության[8]:

2007 թվականին Ջեմինի աստղադիտարանից կատարված դիտարկումների արդյունքում հայտնաբերվել են ամոնյակի հիդրատների և ջրային սառույցի կտորների հետքեր Պլուտոնի արբանյակ Քարոնի վրա, որը ցույց է տալիս, որ այնտեղ հնարավոր է կրիոհրաբուխների կամ կրիոգեյզերների գոյությունը[9][10]: 2015 թվականին Նոր հորիզոններ կայանից կատարված դիտարկումները ցույց տվեցին, որ Քարոնը ունի երիտասարդ մակերևույթ, ինչը նույնպես խոսում է այս վարկածի օգտին[11]: Ինքը Պլուտոնը ունի երկու մակերևույթի առանձնահատկություն, որոնք նույնպես ճանաչվել են որպես հնարավոր կրիոհրաբուխներ[12]:

Կրիոհրաբուխներ Էնցելադի վրա
Էնցելադի կրիոհրաբխային գործունեության հնարավոր գործընթաց  
Արտանետումների մեջ մեթանի գոյության հնարավոր բացատրություններից մեկը ընդերքային օվկիանոսն է  
Էնցելադի արտանետումների քիմիական կազմությունը  

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lopes, R. M. C., Kirk, R. L., Mitchell, K. L. (2013)։ «Cryovolcanism on Titan: New results from Cassini RADAR and VIMS»։ Journal of Geophysical Research: Planets 118 (3): 416–435։ Bibcode:2013JGRE..118..416L։ doi:10.1002/jgre.20062 
  2. 2,0 2,1 Darling, David (ed.)։ «Cryovolcanism»։ Internet Encyclopedia of Science 
  3. Witze, Alexandra (2015)։ «Ice volcanoes may dot Pluto's surface»։ Nature։ doi:10.1038/nature.2015.18756 
  4. Greenberg Richard (2002)։ «Tidal-tectonic processes and their implications for the character of Europa's icy crust»։ Reviews of Geophysics (անգլերեն) 40 (2)։ ISSN 8755-1209։ doi:10.1029/2000rg000096 
  5. Jewitt, D.C., J. Luu (2004)։ «Crystalline water ice on the Kuiper belt object (50000) Quaoar»։ Nature 432 (7018): 731–3։ Bibcode:2004Natur.432..731J։ PMID 15592406։ doi:10.1038/nature03111 . Reprint on Jewitt's site (pdf)
  6. Chang Kenneth (March 12, 2015)։ «Suddenly, It Seems, Water Is Everywhere in Solar System»։ The New York Times։ Վերցված է March 12, 2015 
  7. "Cassini Spots Potential Ice Volcano on Saturn Moon". NASA, December 14, 2010
  8. Media Relations Office: Cassini Imaging Central Laboratory For Operations (2009)։ «Cassini Finds Hydrocarbon Rains May Fill The Lakes»։ Space Science Institute, Boulder, Colorado։ Վերցված է 4 March 2015 
  9. «Charon: An ice machine in the ultimate deep freeze»։ Gemini Observatory։ 2007։ Վերցված է 18 July 2007 
  10. Cook, Desch Steven J., Roush Ted L., Trujillo Chadwick A., Geballe T. R. (2007)։ «Near-Infrared Spectroscopy of Charon: Possible Evidence for Cryovolcanism on Kuiper Belt Objects»։ The Astrophysical Journal 663 (2): 1406–1419։ Bibcode:2007ApJ...663.1406C։ doi:10.1086/518222 
  11. Beatty Kelly (2 October 2015)։ «Charon: Cracked, Cratered, and Colorful»։ Sky and Telescope։ Վերցված է 2015-10-03 
  12. Witze A. (2015-11-09)։ «Icy volcanoes may dot Pluto's surface»։ Nature News։ doi:10.1038/nature.2015.18756։ Վերցված է 2015-11-09 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]