Կրիշտիանու Ռոնալդուի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրիշտիանու Ռոնալդուի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Պորտուգալիա
Տեղագրություն?, Ֆունշալ և Մադեյրա
Հիմնադրվել է2013
ՏնօրենHugo Aveiro?
Կայքmuseucr7.com
Քարտեզ
Քարտեզ

Կրիշտիանու Ռոնալդուի թանգարան (պորտ.՝ Museu CR7, Թանգարան CR7), թանգարան որը գտնվում է Պորտուգալիայի Մադեյրա կղզու Ֆունշալ քաղաքում և նվիրված է պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին։ Թանգարանը համարվում է տեղի «Ունիան Մադեյրա» ֆուտբոլային ակումբի պաշտոնական հովանավորը։ Թանգարանի վերևի մասում կա հյուրանոց, թանգարանի դիմաց տեղադրված է Կրիշտիանու Ռոնալդուի բրոնզե արձանը, որի հեղինակը բրազիլացի քանդակագործ Ռիկարդո Վելոսան է[1][2][3][4][5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը բացվել է 2013 թվականի դեկտեմբերի 15-ին, բացման արարողությանը ներկա էին Մադեյրայի տարածաշրջանային կառավարության նախագահ Ալբերտո Խուան Ժարդիմը, ֆուտբոլիստներ Պեպեն և Էմիլիո Բուտրագենիոն, մարզիչ Պաուլո Բենտոն, Ռոնալդուի այն ժամանակվա ընկերուհի, մոդել Իրինա Շեյքը[6][7][8]։ Այնուհետև թանգարանի դիմաց կանգնեցվել է Կրիշտիանու Ռոնալդուի բրոնզե արձանը[9][10]։

2016 թվականի հունիսի 6-ին թանգարանը տեղափոխվել է նույն տարածքում գտնվող ավելի մեծ շենք, որը գտնվում էր կառուցվող հյուրանոցի տակ, որը ստեղծվել էր Ռոնալդուի և պորտուգալական «Pestana Group» զբոսաշրջային ընկերության հովանավորությամբ[11][12]։ Հյուրանոցի բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել 2016 թվականի հուլիսի 1-ին, որին ներկա է եղել Ռոնալդուն, Պորտուգալիայի նորընտիր նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոզա և «Pestana Group»-ի նախագահ Դիոնիսիու Պեստանան[13]։ Հյուրանոցի հանդիսավոր բացման ժամանակ հրապարակը վերանվանվել է CR7 հրապարակ[14][15]։

Ցուցանմուշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում ցուցադրվում են ֆուտբոլիստի լուսանկարներն ու տեսանյութերը, մոմե արձանները, ինչպես նաև նրա ստացած բոլոր մրցանակները[16][17]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Cristiano Ronaldo associa-se ao União da Madeira». Maisfutebol.iol.pt. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.
  2. «O Busto». Dnoticias.pt. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.
  3. «Cristiano Ronaldo e uma estátua que está a dar que falar». Observador. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)
  4. «Cristiano Ronaldo inaugura su estatua en Madeira». El Huffington Post. 2014 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.
  5. «Ricardo Velosa - Fórum dos Numismatas». Numismatas.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.
  6. «Cristiano Ronaldo: Museu inaugurado ostenta 126 troféus». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 6-ին.
  7. «Ronaldo inaugura Museu sem saber se vai à gala da Bola de Ouro - Maisfutebol.iol.pt». Maisfutebol.iol.pt. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.
  8. «Fotos: Cristiano Ronaldo inaugura Museu CR7 no Funchal». Lux.iol.pt. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.
  9. «Novo Museu CR7 na Praça do Mar previsto ser inaugurado em Abril de 2016». Dnoticias.pt. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.
  10. «Cristiano Ronaldo is Honored with Bronze Statue». Thefashionisto.com. 2014 թ․ դեկտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.
  11. «Abriu novo museu de CR7 onde será possível interagir com o craque - Maisfutebol.iol.pt». Maisfutebol.iol.pt. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.
  12. «Veja as fotos do novo Museu CR7 que hoje reabre no Funchal». Funchalnoticias.net. 2016 թ․ հունիսի 6. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.
  13. «Ronaldo e Dionísio Pestana partilham foto juntos no novo hotel Pestana CR7 no Funchal». Dnoticias.pt. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.
  14. Group, Global Media (2016 թ․ հուլիսի 22). «Um hotel, uma praça e um aeroporto Cristiano Ronaldo». Ojogo.pt. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.
  15. «Praça do Mar passa a chamar-se Praça CR7». Netmadeira.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.
  16. «CR7 Museum». Visitmadeira.pt. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.
  17. «Museu CR7 muda de local na Madeira». Sol.sapo.pt. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրիշտիանու Ռոնալդուի թանգարան» հոդվածին։