Կրեսպի դ'Ադդա
![]() | |
Crespi d'Adda* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
![]() | |
Երկիր | Իտալիա |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | iv, v |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1995 (19 նստաշրջան) |
Համար | 730 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ![]() |
Կրեսպի դ'Ադդա (իտալ.՝ Crespi d'Adda), պատմական բնակավայր Կապրիատե Սան Ջերվազիո կոմունայում, Լոմբարդիա մարզում, Իտալիայի` հյուսիսում։ Իրենից ներկայացնում է 19-20-րդ դարերի գործարանային քաղաքի վառ օրինակ, որը կառուցել են ձեռներեցները՝ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում աշխատողների վերաբնակեցման համար։ Գյուղը պահպանվել է մինչև մեր օրեր, և մասամբ օգտագործվում է արտադրության շարունակության նպատակով, սակայն ներկայիս սոցիալ-տնտեսական պայմանների փոփոխության հետ կապված նրա պահպանումը վտանգի տակ է[1]։ Ներառված է 1995 թվականի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1875 թվականին ձեռնարկատեր Քրիստոֆորո Բենինյոն Կրեսպին և Բուստո Արսիցիոն գնեցին ընդարձակ հողատարածք Բրեմբո և Ադդա գետերի միջև՝ նպատակ ունենալով կառուցել բամբակագործական գործարան[2]։ 1878 թվականին արդյունաբերական շենքերի կողքին սկսվեց բանավանի շինարարություն, փոքր սոցիալական ենթակառուցվածքներով, ինչպիսիք են հիվանդանոց, դպրոց, թատրոն, բաղնիքներ, եկեղեցի և գերեզմանոց[3]։ 1897 թվականին ավարտվեց ընտանեկան ամրոցի շինարարությունը, որը կառուցված էր նեոգոթական ոճով[4]։ Մոտավորապես 1906 թվականին արտադրության կարիքների համար Ադդա գետի երկայնքով կառուցվել է հիդրոէլեկտրակայան[5]։
Երբ 1889 թվականին Անգլիայից վերադարձավ Կրիստոֆորա Սիլվիո Կրեսպիի որդին, նա սկսեց աշխատել որպես նոր տնօրեն[6]։ Նա մերժեց բազմաբնակարան բնակելի շենքերի նախագիծը և փոխարինելով դրանք այգիներով մասնավոր տների։ Նա կարծում էր, որ դա կնպաստի աշխատողների ներդաշնակ հարաբերություններին։ Այդ տները կառուցվեցին 1892 թվականից սկսած, և արդյունքն ակնհայտ էր։ Շուրջ 50 տարի Կրեսպի ընտանիքի ղեկավարությանը չի խոչնդոտել որևէ ապստամբություն կամ այլ տեսակի զանգվածային անկարգություններ[2]։
1929 թվականի Մեծ ճգնաժամից ֆաշիստական կառավարության կողմից հարկումը ի վերջո, հանգեցրել է այն փաստին, որ Կրեսպի ընտանիքը վաճառեց գյուղը իտալական տեքստիլ ընկերությանը։ Հետագայում անցել է Լեգլար ընկերության և ապա - արդյունաբերական խումբ Փոլլիին։ Վերջինս, որպեսզի պահպանի արտադրությունը, վարձել է 600 աշխատող, իսկ առավել ակտիվության տարիներին այս ցուցանիշը հասել է մինչև 3200 մարդ[2]։
2004 թվականին ֆաբրիկայի գործունեությունը գրեթե դադարել է։ Այսօր, գյուղում են նրանք, ովքեր իրենցից ներկայացնում են այն աշխատավոր ընտանիքները, ովքեր այստեղ են եկել ամենասկզբից։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կրեսպի դ'Ադդան առաջին գյուղն էր Իտալիայում, որ ուներ ժամանակակից լուսավորման համակարգ։
- Տեղի դպրոցի պահպանման համար բոլոր ծախսերը հոգացել է գործարանը։
- Կրեսպի ընտանեկան ամրոցը ունեցել է առանձին հեռախոսագիծ Միլանի հետ։
- Կրեսպի դ'Ադդա եկեղեցին կառուցվել է Բուստո Արսիցիոյի եկեղեցու օրինակով, որտեղից էլ ծագել են Կրեսպիները[6]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://whc.unesco.org/archive/periodicreporting/EUR/cycle01/section2/730-summary.pdf
- ↑ 2,0 2,1 2,2 «Formez PA | Centro servizi, assistenza, studi e formazione per l'ammodernamento delle P.A»։ Արխիվացված է օրիգինալից 2008-05-30-ին։ Վերցված է 2017-08-14
- ↑ «Valxer Idea Farm»։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-22-ին։ Վերցված է 2017-08-14
- ↑ «Crespi d'Adda - World Heritage Site - Pictures, info and travel reports»։ Արխիվացված է օրիգինալից 2008-05-11-ին։ Վերցված է 2017-08-14
- ↑ «www.laviadellenergia.it - Taccani Hydroelectric Power Station, Trezzo d'Adda, Milano»։ Արխիվացված է օրիգինալից 2008-10-05-ին։ Վերցված է 2017-08-14
- ↑ 6,0 6,1 «What is Crespi?»։ Արխիվացված է օրիգինալից 2011-05-11-ին։ Վերցված է 2017-08-14
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Villaggio Crespi Archived 2010-07-06 at the Wayback Machine.
- Crespi d'Adda Archived 2011-05-11 at the Wayback Machine.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կրեսպի դ'Ադդա կատեգորիայում։ |
|