Կրասարի կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրասարի կամուրջ
Երկիր Հայաստան[1]
ՏեղանքԿրասար[1]
Տեսակմշակութային արժեք և կամուրջ
Նյութսրբատաշ և կոպտատաշ տուֆ
Գույնսև և կարմիր
Թռիչքների քանակեռաթռիչք 5 x 5 մետր
ՃանապարհԿրասար և Սեպասար
Հենասյուներ3 x 14 մետր
Բացման տարեթիվ1873
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]

Կրասարի կամուրջ[2], գտնվում է Հայաստանի Շիրակի մարզում՝ Աշոցքի տարածաշրջանում՝ Ախուրյան գետ գետի վտակներից մեկի վրա, կառուցվել է 19-րդ դարում։

Կրասարի կամուրջը եռաթռիչք է, կառուցված է սև և կարմիր կոպտատաշ տուֆից, իսկ կամուրջի թռիչքների եզրագոտիները սրբատաշ քարերից են։ Նրա թռիչքները 5 x 5 մետր են, հենասյուները՝ 3 x 14 և բանող մասը՝ 6 x 30։ Այս կամուրջն իր ճարտարապետական կառուցվածքով շատ նման է Կարս քաղաքի կամրջին։ Ըստ Ղևոնդ Ալիշանի «Շիրակ» գրքի հիշատակումների, կամուրջը կառուցվել է 1873 թվականին «կիւմրեցի» Ստեփանոս Անանիկյանցի կողմից՝

արկ վայելուչ կամուրջ եռակամար, սև և կարմիր քարամբք

Կամուրջի վրա կա եռալեզու՝ հայերեն, ռուսերեն և թուրքերեն արձանագրություն․

Շնորհօքն ամենազօրին Աստուծոյ շինեցավ կամուրջս յինքնակալութեան Աղեքսանդր Երկրորդի օգոստափառ կայսր Ռուսաց, արդեամբ և ծախիւք Ստեփաննոսի Անանիկեանց, ի հիշատակ հոգւոյ փրկութեան իւրոյ կենակցին Գայանեայ, եղբօրն Կարապետի եւ կենակցին Հռիփսիմեայ եւ ծնողաց նոցին. եւս առաւել վերակացուին շինութեանս Գրիգորի Ռափայէլեանց

Կամուրջն այսօր էլ կա, չնայած գտնվում է վթարաին վիճակում, բայց միակ կապող ճանապարհն է հարևան Սեպասարի գյուղի հետ։

Խորհրդային տարիներին կամուրջի վրայով բավականին մեծ չափերի խողովակներ են անցկացրել, որը շահագործվել է մինչև մինչև 1970-ական թվականները, որի պատճառով փլուզվել է կամրջի արևմտյան կողմի՝ 1-ին և 2-րդ թռիչքների միջև գտնվող պատերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. hushardzantest. «ԿՐԱՍԱՐ». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.