Կրակովի արվեստի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Կրակովի արվեստի թանգարան
Art Palace in Kraków, Poland, September 2019, 01.jpg
Տեսակպալատ
ԵրկիրFlag of Poland.svg Լեհաստան
ՏեղագրությունԿրակով
Ժառանգության կարգավիճակՕբյեկտ Լեհաստանի մշակութային ժառանգության գրանցամատյանում

Կրակովի արվեստի թանգարան(լեհ.՝ Pałac Sztuki), գեղարվեստասերների միության կազմակերպությանը պատկանող շենք է, որը գտնվոում է Կրակովի հին քաղաքի Շեպանսկի հրապարակում։ Կառույցը գրանցված է փոքր լեհական գավառի պահպանվող հուշարձանների գրանցամատյանում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոդեռնիստական ոճի այս շենքը կառուցվել է 1901 թվականին լեհ ճարտարապետ Ֆրանցիշեկ Մոնչիսկի նախագծով, որը որպես նախատիպ օգտագործել է Վիեննայի ցուցադրական տաղավարի մակետը։ Շինության ստեղծման գործում իրենց մասնակցությունն են ունեցել հայտնի կրակովյան նկարիչներ և քանդակագործներ։

Ֆրիզը մշակվել է Յացեկ Մալչևսկու, Անտոնի Մադեյսկու, Կոնստանտին Լյաշկայի և Թեոդոր Ռիգերի՝ հայտնի լեհ մշակութային գործիչների կողմից, որոնք կերտել են կիսանդրիներ։ Շինության ճակատային մասը զարդարված է սյունագոտիով, որի վրա վեր է խոյանում է Ապոլլոնի արձանը՝ ոսկյա պսակով։ Շենքի պատերը զարդարված են քառանկյունի որմնասյուներով, որոնք ամրացված են պատուհանների կամարներով, իսկ բոլորից վեր հառնում է հոյակերտ մուտքը՝ երկու հզոր սյուներով։

Շեպանսկի հրապարակի կողմից պալատի առջև տեղադրված է Անտոնիո Մադեյսկու կերտած Յանա Մատեյկոյի կիսանդրին, իսկ կրակովյան քաղաքային զբոսայգու կողմում տեղադրված է Ստանիսլավ Վիսպյանսկու կիսանդրին, որի հեղինակն է Աննա Ռեյնոխը։

Շինությունը պատկանում էր Գեղարվեստասերների միությանը, որն այնտեղ անցկացրել է տարատեսակ ցուցահանդեսներ։ Ներկայումս շենքի ներսում գործում է պատկերասրահ։ Գեղարվեստասերների միությունն այստեղ անցկացնում է Ռոտարի ակումբի ժողովները, հանդիպումները, կազմակերպվում են տարատեսակ մշակութային միջոցառումներ և աճուրդ֊վաճառքներ։ 1975 թվականին շենքը գրանցվել է Մալոպոլյան Վոեվոդի հուշարձանների պահպանության գրանցամատյանում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Joanna Czaj-Waluś Zabytki architektury i budownictwa w Polsce. Kraków, Krajowy Ośrodek Badań i Dokumentacji Zabytków, 2007, ISBN 83-922906-8-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]