Կուրտ Յաղճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կուրտ Յաղճյան
Կուրտ Յաղճյանը Ամալի դերում «Ամալը և գիշերային այցելուները» երաժշտական ներակայացման մեջ
Ծնվել էփետրվարի 9, 1951(1951-02-09) (73 տարեկան)
Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Մասնագիտություներգիչ և դերասան
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԿրթությունՀյուսիսային Կարոլինայի արվեստի դպրոցի համալսարան
 Kurt Yaghjian Վիքիպահեստում

Կուրտ «Ֆրենկի» Յաղճյան (անգլ.՝ Kurt "Frenchy" Yaghjian, հայտնի է նաև որպես Կուրտ Յահճյան, փետրվարի 9, 1951(1951-02-09), Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ), ամերիկահայ դերասան և երգիչ, որը հայտնի է որպես Աննայի դերակատար՝ 1973 թվականի «Հիսուս Քրիստոս՝ գերաստղ» ֆիլմում։

Կուրտ Յաղճյանը ծնվել է Հայաստանից ներգաղթածների ընտանիքում։ Նա հայկական ծագում ունի։ Հայրն անվանի դիրիժոր Հայկ Յաղճյանն է[1]։

Կուրտը մանկուց երգում էր։ 15 տարեկանում ձայնը փոխվելուց հետո պարզվեց, որ նա ունի տղամարդու համար հազվագյուտ ձայն՝ կոնտրտենոր[1]։

Դպրոցական տարիներին Կուրտը երգչախմբի անդամ էր, որը մասնակցել է Ջան Կառլո Մենոտտիի «Բրինդիսի եպիսկոպոսի մահը» ներկայացման 1963 թվականի մայիսին կայացած առաջնախաղին։ Մենոտին, տպավորված լինելով Յաղճյանի դեմքի արտահայտչությունից, 1963 թվականին NBC-ին առաջարկեց նրան հաստատել Ամալի դերում «Ամալը և գիշերային այցելուները» (անգլ.՝ Amahl and the Night Visitors) հեռուստատեսության համար գրված օպերայում։ Յաղճյանի հետ տեսանկարահանված տարբերակը ցուցադրվում էր ամեն տարի մինչև 1966 թվականը[2]։ 1971 թվականին Կուրտն ավարտել է Հյուսիսային Կարոլինայի արվեստի դպրոցը։

Յաղճյանը մասնակցել է այնպիսի ընկերությունների գովազդային արշավներին, ինչպիսիք են Կոկա-Կոլան, Ֆորդ Մոթորսը, Domino’s Pizza-ն, Տոյոտան, Կադիլակը, Chevrolet-ն, Budweiser-ը և Սփրայթը[3]։

Նա հայտնվել է «Հիսուս Քրիստոս գերաստղ» ռոք-օպերայի Բրոդվեյի բնօրինակ բեմադրության մեջ 1971 թվականի հոկտեմբերի 12-ից մինչև 1973 թվականի հունիսի 30բորոտի, թղթակցի և Հուդա Իսկարիովտացու դերում որպես դերասան Բեն Վերինի փոխարինող[4]։ Յաղճյանը որպես բեք-վոկալիստ մասնակցել է Ջոն Լենոնի և Յոկո Օնոյի ալբոմների ձայնագրությանը։

1990-ական թվականների սկզբից մինչև 2001 թվականի սեպտեմբերի 11դեպքերը Յաղճյանը Little Isidore and the Inquisitor խմբում էր։ 2001 թվականի հոկտեմբերին նա միացավ մեկ այլ խմբի, որը կոչվում էր Kenny Vance and the Planotones[3]:

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուրտ Յաղճյանի երաժշտական դերերից են Ամալը «Ամալը և գիշերային այցելուները» հեռուստատեսային կինոնկարում (1963), Աննան «Հիսուս Քրիստոս գերաստղ» (1973, կինոնկար և սաունդթրեք) և «Մազեր» կինոնկարում (1979)[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Курт Ягджян: фото, биография, фильмография, новости - Вокруг ТВ». Вокруг ТВ (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 23-ին.
  2. «The Boy Choir & Soloist Directory». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 23-ին.
  3. 3,0 3,1 Կուրտ Յաղճյան Internet Movie Database կայքում
  4. Yaghjian on the Internet Broadway Database

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]