Կուրտ Բախման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կուրտ Բախման
Ծնվել էհունիսի 22, 1909(1909-06-22)[1][2]
ԾննդավայրԴյուրեն, Düren, Քյոլնի վարչական շրջան, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն
Մահացել էփետրվարի 23, 1997(1997-02-23)[1][2] (87 տարեկանում)
Մահվան վայրՔյոլն, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա[1]
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտությունլրագրող
Քաղաքական կուսակցությունԳերմանիայի կոմունիստական կուսակցություն և German Communist Party?
Պարգևներ և
մրցանակներ
Միջազգային Լենինի խաղաղության մրցանակ

Կուրտ Բախման (գերմ.՝ Kurt Bachmann, հունիսի 22, 1909(1909-06-22)[1][2], Դյուրեն, Düren, Քյոլնի վարչական շրջան, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն - փետրվարի 23, 1997(1997-02-23)[1][2], Քյոլն, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա[1]), գերմանական բանվորական շարժման գործիչ, 1969-1974 թվականներին՝ Գերմանիայի կոմկուսի նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի կոմունիստական կուսակցության անդամ 1932 թվականից։ Մասնակցել է ֆաշիզմի դեմ մղվող անլեգալ պայքարին։ 1942 թվականին Բախմանը ձերբակալվել և մինչև 1945 թվականը գտնվել է ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներում։ 1945 թվականին մասնակցել է «Նացիզմի ժամանակ հետապնդվող անձանց միավորման» հիմնադրմանը։ 1950 թվականից աշխատել է Գերմանիայի կոմկուսի քարտուղարության վարչությունում։ Կոմկուսն արգելվելուց հետո 1956 թվականին եղել է «Տատ» («Die Tat») ամսագրի Բոննի թղթակիցը։ 1968 թվականի սեպտեմբերին հանդես է եկել լեգալ Գերմանական կոմունիստական կուսակցության (ԳԿԿ) ստեղծման առաջարկով և նրա առաջին համագումարում (1969, ապրիլի 12-13) ընտրվել է կուսակցության նախագահ։ 1974 թվականից ԳԿԿ Նախագահության անդամ է։

Պարգևատրվել է ժողովուրդների բարեկամություն շքանշանով 1974 թ.։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]